Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը հերթական պարգևն են ստացել
СПОРТԴիլիջանի համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է համայնքի մարզասեր հասարակայնության հանդիպումը հունահռոմեական ոճի ըմբիշներ, «Ռիո-2016»-ի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի և նրանց մարզիչների՝ Գևորգ Ալեքսանյանի և Սամվել Գևորգյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Դիլիջանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Դիլիջան համայքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը ողջունելով մարզիկներին` հրապարակել է համայնքի ավագանու որոշումը, որով Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանն արժանացել են Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչման և պարգևատրվել քաղաքապետարանի ոսկե մեդալով: Համայնքապետարանի ոսկե մեդալով են պարգևատրվել նաև մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



