Ռուսաստանի և ՀԱՀ-ի նախագահները քննարկել են համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում
ПОЛИТИКАՌուսաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջեյքոբ Զուման քննարկել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության և ներդրողների պաշտպանության մասին հարցերը:
«Հանդիպման օրակարգում ներառված է եղել փոխհամագործակցությունը միջուկային ոլորտում, ընդհանուր առմամբ, քննարկվել է ներդրողներին պաշտպանելու անհրաժեշտության հարցը», - РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վերջինս ընդգծել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության նվազումը, որը պայմանավորված է էլեկտրաէներգիայի գնանկմամբ:
Պեսկովի խոսքով` հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև նավաշինության, տեղեկատվական-տիեզերական տեխնոլոգիաների, հեռաբժշկության հարցերին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



