Ինչպես զսպել ախորժակը. խորհուրդներ
ЛАЙФՈրպեսզի նիհարեք ճիշտ և երկար ժամանակով, պետք է առաջին հերթին կարողանաք թուլացնել, զսպել ախորժակը: Հասնելով դրան՝ կինը կսկսի բավարարվել ավելի քիչ քանակությամբ սնունդով:
Աղը, համեմունքները գրգռում են ախորժակը, իսկ ջուրը, ընդհակառակը, թուլացնում է այն: Այդ պատճառով հրաժարվեք ապխտած և աղի սնունդներից, որոնք ձեզ միայն կստիպեն ավելի շատ ուտել, և շատ խմեք չգազավորված ջուր:
Շոկոլադը նույնպես հիանալի միջոց է քաղցի զգացումը զսպելու համար: Սակայն դրա համար, բնականաբար, պետք է օգտագործել իսկական դառը շոկոլադ: Կաթնային շոկոլադը այդ նպատակի համար հարմար չէ:
Ախորժակը մեղմելու լավ միջոց են նաև թուզի և սալորի հյութը, մի քանի հատիկ սև հաղարջը, հատկապես երբ այն ուտեք ջրով, ինչից հետո ստամոքսը անմիջապես «կլցվի»:
Ախորժակը զսպելու լավ միջոցներն են նաև. մեկ կտոր եփած հավը (60 կկալորիա), մեկ աման բանջարեղենով ապուրը (մի քիչ ավել 100 կիլոկալորիայից), մեկ բաժակ ոչ յուղոտ կաթը, մեկ աման թաց վարսակը (230 կկալ) մի քանի ճաշի գդալ եփած հնդկացորենը: Սրանք օգտագործելը նաև որևէ կերպ չի ազդի ձեր կազմվածքի վրա:
Կարելի է քաղցի զգացումը թուլացնել՝ բերանը ողողելով անանուխով ջրով: Դրա համար մեկ ճաշի գդալ անանուխի լուծույթը (այն կարելի է գնել դեղատներում) լցրեք կես բաժակ ջրի մեջ: Ողողեք բերանը 2-3 րոպե կամ ուղղակի լվացեք ձեր ատամները այդ անանուխով մածուկով: Դա նույնպես կօգնի քաղցը անցկացնելու հարցում:
Հատկապես կարևոր է զսպել ախորժակը երեկոյան, քանի որ շատ կանայք հավաստիացնում են, որ չեն կարողանում քնել դատարկ ստամոքսով: Այս դեպքում կօգնի մեկ բաժակ ոչ յուղոտ կեֆիրը կամ կաթը: Խմեք այն դանդաղ, առանց շտապելու: Այսպես դուք կկարողանաք խաբել ձեր օրգանիզմին:
Ի դեպ, շատ բժիշկներ-դիետոլոգներ պնդում են, որ նիհարելու համար պարտադիր չէ քաղցել կամ պահել դիետա: Բավական է միայն չուտել ավելի շատ, քան պետք է, վերահսկել ախորժակը:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Когда земля уходит из-под ног: «Паст»
3
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»



