Հալեպի իրավիճակի պատճառով Բրիտանիան և ԱՄՆ-ը ցանկանում են ներմուծել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մտածում են Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների ներմուծման մասին՝ կապված Հալեպի շուրջ իրավիճակի հետ, հայտարարել են Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարներ Բորիս Ջոնսոնը և Ջոն Քերին, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք չպետք է նվազեցնենք ճնշումը Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի վրա: Մենք պետք է ուժեղացնենք այդ ճնշումը»,- հայտարարել է Ջոնսոնը Սիրիայի կարգավորման հարցով համատեղ մամլո ասուլիսում՝ Լոնդոնում տեղի ունեցած բազմակողմ հանդիպումից հետո: Նա ճշտել է, որ հնարավոր պատժամիջոցները կկրեն տնտեսական բնույթ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ կասկածում է «Սիրիայում պատերազմը շահելու» Ռուսաստանի և Ասադի ռեժիմի ընդունակությունների վրա:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



