Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այսօր կա թատերական երկու ուղղություն՝ «խրխնջիզմ» և «դլեյամանիզմ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Past.am-ի հյուրն է թատերական գործիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը.
 
– Պարոն Ծատուրյան, Ձեր սերունդը, Ձեզնից առաջ եղած սերունդը իսկական աստղաբույլ էր: Հիմա թատրոնն ո՞ւմ ձեռքերում է: Ովքե՞ր են ճաշակ և որակ թելադրում:
 
– Էսօր ամբողջ երկիրը «ֆայլաբազար» է: Ով ասես նկարում է, ով ասես բեմադրում է, գրում ու խաղում է: Դրա համար էլ արվեստը, եթե իհարկե դա արվեստ է, դարձել է փող աշխատելու միջոց: Ախր, արվեստի մեջ գլխավորը փող աշխատելը չպետք է լինի: Մյուս կողմից էլ, արվեստագետին փող է պետք, որ գնա աշխարհ տեսնի, մտահորիզոնն ընդլայնի: Թե չէ, մենակ կապկում ենք դրսի եղածը: Մեջը հոգի ու էություն չկա:
 
– Դուք երկար տարիների ռեժիսոր եք: Մարդկանց պահանջները թատրոնից այսօր փոխվե՞լ են: Հանդիսատեսն ինչի՞ կարիք ունի:
 
– Այսօր Հայաստանում կա թատերական երկու ուղղություն՝ «խրխնջիզմ» և «դլեյամանիզմ»:
 
– Ի դեպ, բեմադրվող ներկայացումների մեծ մասը կատակերգություն է: Ինչո՞ւ:
 
– Մենք քննադատում ենք, բայց… Ախր, ասեմ՝ ժողովուրդը ինձնից կնեղանա: Ահավոր անգրագետ ազգ ենք: Ռուսական «Կուլտուրա» ալիքով նայում եմ «Синяя птица» հաղորդումը: Էդ երեխեքը ո՜նց են խոսում, տրամաբանում: Եվ անընդհատ մտովի պատկերացնում եմ հայ երեխուն՝ խեղճ, բառապաշարը չնչին:
 
– Գուցե մենք պարզապես տեղ չե՞նք տալիս լավերին: Նման ծրագրերը կազմակերպում են հեռուստաընկերությունները, իսկ դրանց մակարդակը մեզանում բոլորիս է հայտնի:
 
– Բան չունեմ ասելու: Բայց գլխավորը ուսումն է: Երեխային պետք է կրթել մանկապարտեզից: Ու կրթողն ինքը պետք է շատ կիրթ լինի, ճաշակ ունենա, որ երեխայի մեջ ի սկզբանե դնի գեղեցիկի ընկալումը: Ոչ թե «Վերնիսաժ» տանի, այլ` Ազգային պատկերասրահ: Թույլ չտա, որ ռաբիս լսի: Որպեսզի մենք չմնանք էս մեր ճահճում, ու գորտի նման կռկռանք: Աշխարհից էնքա՜ն հեռու ենք: Մի առիթով ասել եմ՝ աշխարհը 21–րդ դարում է ապրում, մենք՝ 19–րդում: Նույնը թատրոնի դեպքում է: Էդ ռաբիսը մտել է և' կինո, և' թատրոն: Մի անգամ մեր նահապետը՝ Սոսը, լավ բան ասաց՝ «էս անտեր Հայաստանի թատրոնից հոտ չի գալիս»: Իսկ օրինակ, նույն ռուսներինը շատ բարձր թատրոն է: Բեմում միայն ճշմարտություն է: Այդպես պետք է լինի, որ մոռանաս՝ թատրոնում ես: Պետք է այնքան մխրճվես էդ իրականության մեջ, որ ցավես էդ մարդու համար, ջղայնանաս, ուրախանաս:
 
– Իսկ Ձեր բեմադրություններում այդ ճշմարտությունը փորձո՞ւմ եք պահել:
 
– Անընդհատ դրանով եմ զբաղված: Չեմ ասում, թե 100%–ով հաջողում եմ: Բայց կան ներկայացումներ, որոնց տակ կստորագրեմ: Բայց իմ ասածը չի նշանակում, որ հայկական թատրոնում լավ ներկայացումներ չկան: Կան: Կան առկայծումներ: Ինձ հրավիրեցին մի ներկայացման: Կոչվում էր «Я здесь»: Երկու հոգի էին խաղում: Չէին խաղում, ապրում էին: Էդ ի՜նչ բավականություն ստացա: Մեկ էլ՝ մի ջահել աղջիկ կա՝ Նարինե Գրիգորյան: Մի ներկայացում ունի՝ «Թռիչք քաղաքի վրայով»: Վայ ես քո ցա՛վը տանեմ: Էս վերջերս էլ շատ հավանեցի «Կյանք ու կռիվ» ֆիլմը: Այնպես որ, էնպես չի, որ ոչինչ չեմ հավանում: Ուղղակի լավը շատ քիչ է:
 
Արփի Սահակյան
 
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում«Ուրալի ղեկին որդիս է եղել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայրը դաժան մանրամասներ է hայտնում5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունիցԱրտառոց դեպք՝ Հայաստանում. մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց հարվածելՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը