Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավո... ԲԼՈԳ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների քանակի մեջ զգալի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 28.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նժդեհի հրապարակում բախվել են « Opel Zafira»-ն եւ «Kia Rio»-ն. Վերջինս վրաերթի է ենթարկել երկու կանանց. Կա 4 վիրավոր «Արաքս» հանդիսության սրահից 9 քաղաքացի է հոսպիտալացվել Երեւանի ավագանիում Հենրիկ Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Ազգային բանակի օրը Նիկոլն այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ. Գեւորգ Գեւորգյան Ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում Ղազախստանում արտասահմանյան գրանցում ունեցող, այդ թվում ՀՀ-ից ներկրված ավտոմեքենաները ժամանակավոր պետհամարանիշներ կստանան ՍԴ-ն վերիշխանական մարմին է, որի դիրքորոշումները պետք է լրիվ այլ պրիզմայով դիտարկվեն. Արամ Վարդեւանյան Դանակահարություն Վարդենիսում. կա 2 տուժած Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը Թող մեր ժողովրդի հաղթանակները լինեն նաեւ տնտեսության, գիտության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում. Սեյրան Օհանյան

Ստաֆիլակոկը և նրա ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա. Գեորգի Ավետիսյանի սյունակը

Սիրելի ընթերցողներ, երկար ընդմիջումից հետո որոշեցի վերականգնել գրառումներս։ Այս թեման որին որոշել եմ այս անգամ անդրադառնալ` Ստաֆիլակոկն է և նրա ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Օրերս Սննդամթերքի պետական ծառայությունը ստուգումներ անց կացրեց կաթնարտադրող ընկերություններում։ Տարբեր շեղումների հետ մեկտեղ կաթնամթերքում (չի նշվել ինչ կաթնամթերք և որ արտադրողի) լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ։ Եվ քանի որ տվյալ ծառայության ղեկավարության պրոֆեսիոնալիզմի պակասը թույլ չի տվել սպառողներին զգուշացնել թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ստաֆիլակոկի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, իսկ դրա կարիքը կա (շատերը ինձ են դիմում իմանալու համար) ես ինքս կգրեմ դրա մասին։

Ի թիվս այլ ցուցանիշների ոսկեգույն ստաֆիլակոկը նույնպես հանդիսանում է կաթնամթերքում հետազոտվող անվտնգության ցուցանիշներից մեկը։ Ստաֆիլակոկը մանրէ է։ Ոսկեգույն անվանումը ստացել է ի շնորհիվ ոսկեգույն երանգի, որը կարող ենք տեսնել ստաֆիլակոկի գաղութները մանրադիտակի տակ նայելիս։ Ստաֆիլակոկը սննդամթերքում առաջանում է արտադրությունում վատ սանիտարահամաճարակային պայմանների պատճառով։ Հաշվի առնելով ստաֆիլակոկերի լայն տարածումը, կարող ենք պնդել նաև, որ տարածման ևս մի աղբյուր կարող են հանդիսանալ կենդանիները, այդ թվում, շները կատուները և գյուղատնտեսական կենդանիները: Իսկ կաթի պարագայում, վարակը կարող է անցնել ինչպես հիվանդ կենդանու (կովի) օրգանիզմից, այնպես էլ ոչ պատշաճ (կրծերի ախտոտվածություն, կիթ առանց լվանալու, կեղտոտ ձեռքերով կիթ և այլ) կիթի ժամանակ:

Իսկ հիմա եկեք տեսնենք թե ստաֆիլակոկի առկայությունը կաթնամթերքում ինչ հետևանքներ կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրա։ Ստաֆիլակոկը օրգանիզմում ապրում է աղիներում, սեռական և շնչառական ուղիներում։ Աղիքներում տեղակայման դեպքում արտաքին ախտանիշները կարող են ի հայտ չգալ, մինչև օրգանիզմի իմունիտետի անկումը։ Աղիքային ստաֆիլակոկը հակաբիոտիկային բուժման ենթակա չէ, քանի դեռ չի գերազանցել 104 ազդեցության միավորը։ Ավելի բարձր կոնցենտրացիայի դեպքում կարող է առաջացնել՝

1․ փորլուծություն

2․ մաշկի թարախային բորբոքումներ

3․ թոքերի բորբոքում

4․ աղիքային վարակներ

Ինքը ստաֆիլակոկը այդքան վտանգավոր չէ օրգանիզմի համար, ինչքան նրա կենսագործունեության արդյունքում առաջացած թույները։ Որոնք կարող են մարդու մոտ առաջացնել ծանր թունավորում և ուժգին ցավեր։

Հիվանդություններ որը կարող է առաջանալ ստաֆիլակոկային ինֆեկցիայի ժամանակ

1․ թոքաբորբ

2․ օստեոմիելիտ

3․ անգինա, լարինգիտ, ստոմատիտ և շնչառական ուղիների այլ հիվանդություններ

4․ մենինգիտ

Ստաֆիլոկոկային վարակները հեշտությամբ բուժվում են հակաբիոտիկների միջոցով, միայն բժիշկի հսկողությամբ։

Հակաբիոտիկների ազդեցության մասին խոսել եմ նախորդ գրառումներիցս մեկի ժամանակ: Մյուս անվտանգության ցուցանիշներին կանդրադառնամ հաջորդիվ:

Առողջ եղեք և մի վախեցեք։

website by Sargssyan