Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչու՞ նշել Սուրբ Սարգիսը, այլ ոչ թե Վալենտինը. պարզաբանում է քահանան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սբ Սարգիս զորավարը մեր եկեղեցու ամենասիրված սրբերից է: Նա իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Այս տարի Սբ Սարգսի տոնը եկեղեցին նշում է փետրվարի 11-ին: Տոնին ընդառաջ՝ Past.am-ը զրուցել է Տեր Սմբատ Քահանա Աբրահամյանի հետ:

-Ինչպես գիտենք, մոտենում է Սուրբ Սարգսի տոնը: Մի քանի բառով կներկայացնե՞ք տոնի խորհուրդը:

- Սուրբ Սարգիսը մեծ զորավար էր, ով նահատակվել է Քրիստոսի Ավետարանը քարոզելու համար, նա արագահաս սուրբ է, երիտասարդների բարեխոս: Կոնկրետ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների համար այս տոնը մեծ կարևորություն ունի, քանի որ նա այցելել է այս վայրեր, քարոզել այստեղ: Նրա սուրբ մասունքներից մեկը գտնվում է Կոթիի Սուրբ Սարգիս եկեղեցում, որը հիմա գերության մեջ է, ցավ ի սիրտ: Վստահ ենք, որ հատկապես բնակավայրի ժողովրդի համար նա մեծ բարեխոս է, առավել քան որևէ այլ տարածաշրջանի համար:

- Ինչու՞ պետք է նշել Սուրբ Սարգիսը, այլ ոչ թե Վալենտինը:

- Ես չգիտեմ՝ ով է Վալենտինը: Մենք հայ ենք, մեզ համար մեծ նշանակություն պետք է ունենա ունի հենց Սուրբ Սարգիսը, որովհետև նա մեր եկեղեցու սրբերից է: Մահվանից առաջ, երբ իրեն պետք է նահատակեին, նա աղոթք է բարձրացնում առ Աստված և խնդրում, որ իր անունով, իր բարեխոսությամբ արված աղոթքները լսելի լինեն Աստծո համար: Վստահ ենք, որ Սուրբ Սարգիսը մեր եկեղեցում է, մեր մեջ է, մեր բարեխոսն է, ինչի՞ համար Սուրբ Վալենտին նշել:

- Մի հարց է, որ Նոյեմբերյանի շրջանում պետք է նշեն այս տոնը, այլ հարց է՝ արդյոք նշու՞մ են, թե՞ ոչ: Որքանո՞վ է այդ մշակույթը ձևավորված նոյեմբերյանցիների մեջ:

- Ընդհանուր առմամբ, ընդամենը 2 տարի է, ինչ ծառայում եմ Նոյեմբերյանում: Անցյալ տարի բավականին մեծ շուքով ենք նշել, դրանից առաջ որևէ բան ասել չեմ կարող: Ողջունելի է, որ բոլորը՝ մեծից փոքր, անկախ սոցիալական վիճակից, պաշտոնական դիրքից, միահամուռ կերպով միացել էին տոնին: Հույս ունեմ, որ այս տարի նույնպես բացառություն չի լինի: Եթե մինչև այս որևէ բաց եղել է, փորձում ենք միասնաբար, Աստծո ողորմությամբ այդ բացը լրացնել:

- Ձեր կարծիքով՝ նոյեմբերյանցիները դեպի եկեղեցին, դեպի Աստված ձգտում ունե՞ն:

- Հավատքի չափն ստուգելու սարք չկա: Ժողովուրդը, կարծում եմ, ավելի շատ քիչ տեղեկացված է, կոմունիստական հասարակարգն էլ մյուս կողմից բավականին խորն է աշխատել այս վայրերում: Հիմա փորձում ենք ամեն ինչ վերականգնել՝ թե՛ տոները միջոց դարձնելով, թե՛ կիրակնօրյա դպրոցի միջոցով: Միանգամից ոչ մի բան չի լինում

- Այս տարի՞ ինչպես եք պատրաստվում նշել տոնը:

- Այս տարի Սուրբ պատարագ կմատուցի Տավուշի թեմի առաջնորդը՝ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որից հետո մեր կիրակնօրյա դպրոցի սաների, համայնքապետարանի և մշակույթի տան հետ գեղեցիկ միջոցառում է նախատեսված, որին նաև զորամասը կմասնակցի: Տեսնենք, առաջն Աստված:

Մարիամ Նալբանդյան

Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան