Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մշակույթի նախարարությունը կնշի՞ Ռաիսա Մկրտչյանի 75-ամյակը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սիրված երգչուհի,ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը երեկ նշեց իր հոբելյանը՝ 75 ամյակը:

Past.am-ի թղթակցին մեծանուն երգչուհին պատմեց, որ առանձնապես անակնկալներ չեն եղել, հավաքվել են ընտանիքի անդամներով, հիշել են անցյալի դրվագներ, փորձել են ուրախանալ:

«Չեմ ընդունում տարիքս, հոգով ինձ երիտասարդ եմ զգում»,- ժպիտով նշեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ հոբելյանական համերգներ նախատեսվա՞ծ են, տիկին Մկրտչյանը պատասխանեց.

«Դա պետք է նախատեսի Մշակույթի նախարարությունը, քանի որ մեծ գումարների հետ է կապված: Պետք է դահլիճ և երաժիշտներ վարձել, մեծածավալ աշխատանք է: Գուցե նման առաջարկներ լինեն: 70-ամյակիս հոբելյանական համերգի նախապատրաստական աշխատանքներն ամիսներ շարունակ էին ընթանում: Հնարավոր է, որ լինի համերգ, հնարավոր է՝ ոչ»:

Ռաիսա Մկրտչյանը հայտնեց, որ ունի հետաքրքիր հյուրախաղերի երկու առաջարկ, սակայն չնշեց, թե որ երկիր: Ժողովրդական արտիստուհու խոսքերով՝ զբաղվածությունը շատ է, հպարտ է նաև իր ուսանողներով:

«Հիմա շատ լավ երեխաներ կան, լավ պոտենցիալ ունեն, բայց չկան լավ երգեր, որոնք մտնեն մարդկանց հոգիները: Ժամանակի մեր բոլոր լավագույն երգերը գրվում էին արհեստավարժ կոմպոզիտորների, պոետների կողմից, հիանալի, երաժիշտներ, գործիքավորողներ ունեինք: Այն տարիների աշխատանքները ես համարում եմ շատ ավելի նշանակալից: Այսօրվա բազմաթիվ երգեր թիթեռի կյանք ունեն, բայց կան անհատներ, որոնց գործերը մնայուն են: Չի կարելի ամեն ինչ մերժել: Բայց այսօր երգերի թեմաներն ու մատուցումը նույնն է, կատարողների ձայնային տեմբրը միանման է: Հաճախ չես կարողանում հասկանալ՝ որ երգիչն է: Երգիչները պետք է ունենան իրենց անհատական ոճն ու ձեռագիրը»,- ընդգծեց Ռ. Մկրտչյանը:

Սիրված արվեստագերը չառանձնացրեց իր համար շրջադարձային երգ:

«Համագործակցել եմ Առնա Բաբաջանյանի, Ալեքսեյ Հեքիմյանի,Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Մարտին Վարդազարյանի և այլ մեծանուն կոմպոզիտորների հետ: Շատ բարձր մակարդակի վրա էր գտնվում հայկական երգարվեստը: Կային երգեր, որոնք չէին զիջում միջազգային չափանիշներին»,- ասաց նա:

Վերջում Ռաիսա Մկրտչյանը շեշտեց՝ իր համար ժողովրդի սերը մեծագույն ձեռքբերում է, նա մշտապես զգացել է մարդկանց ջերմությունը և ուրախ է, որ իր հոգու գործը կարողացել է հասցնել որոշակի մաքսիմումի:

 

 

Լևոն Փանոսյան

Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»