Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մայրության բերկրանք». կայացել է ասմունքող Լիանա Զուրաբյանի գրական-երաժշտական երեկոն (լուսանկարներ)

КУЛЬТУРА

Աստված չէր կարող լինել ամեն տեղ՝ Տեղակալ ստեղծեց մորը հանճարեղ,

Ահա թե ինչու, երբ վերք է տեսնում, Աստըծուց առաջ մայրն է մեզ հասնում…

Հովհաննես Շիրազ Մա՜յր՝ ընտանիքի սյուն ու ամրոց… Մա՜յր՝ ազգի, լեզվի ու մշակույթի պահապան… Քո առջև խոնարհվել են բոլոր ժամանակների և բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների հանճարեղ գլուխները… Քե՛զ են ձոնվել հազարավոր պոեմներ, բանաստեղծություններ, բայց՝ քիչ է էլի…

Image may contain: 2 people, people standing

Հազարամյակներ շարունակ մեր ժողովուրդը հայ կնոջ և մոր իր իդեալն արտահայտել է դիցաբանության և էպոսի միջոցով՝ Անահիտ աստվածուհուց մինչև Ծովինար, օջախի պահապան Նանե դիցուհուց մինչև Խանդութ և Լույս Արմաղան, սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկից մինչև թշնամու բանակի դեմ դուրս ելած Այծեմնիկ, որը Անիի պարիսպների վրա պաշտպանում էր մեր հավատն ու Հայրենին...

Հայ գրականությունը հարուստ է Սերը, Մորն ու Կնոջը փառաբանող ստեղծագործություններով, որոնք համաշխարհային գրականության անգին գոհարներ են՝ սկսած Նարեկացու տաղերից և Քուչակի հայրեններից, մինչև Եղիշե Չարենց, Հովհաննես Երզնկացուց մինչև Հովհաննես Շիրազ, Վահան Տերյանից մինչև Պարույր Սևակ… Եվ դեռ էլի կգան հանճարներ և դեռ բազում գործեր կգրվեն Մոր մասին, բայց՝ քիչ կլինի էլի…

Ապրիլի 7-ը Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Աստվածածնի Ավետման տոնն է, որը Հայաստանի անկախացումից հետո մեր ազգային օրացույցում ամրագրվեց որպես Մայրության և գեղեցկության օր: Ամենուր կազմակերպվում են գեղեցիկ միջոցառումներ, իսկ եկեղեցու հայրերը օրհնում են այն կանանց, ովքեր նոր են պատրաստվում վայելել մայրության բերկրանքը...

Image may contain: 1 person, night and indoor

Արդեն մի քանի տարի շարունակ ճանաչված ասմունքողուհի Լիանա Զուրաբյանը ապրիլի 7-ին հանդես է գալիս գրական-երաժտական երեկոներով՝ ներկայացնելով Սիրո և Մայրության սրբազան թեմաները: Այս տարվա ապրիլի 7-ը ևս բացառություն չէր: Միջոցառման խորագիրը՝ «Մայրության բերկրանք», ևս պատահական չէր. 2016թ. օգոստոսին ծնվել է ասմունքողուհու որդին՝ փոքրիկ Լևոնը…

Գրական-երաժշտական երեկոն բաղկացած էր երկու բաժնից՝ «Սիրո էջ» և «Մայրության պոեզիա»: Ամբողջ երեկոյի ընթացքում ասմունքողուհու ինքնտիպ մատուցմամբ հնչում էին հայ գրականության անգին գոհարները՝ ունկնդիրների առջև բացելով պոեզիայի դռները՝ Վահան Տերյանի քնարական աշխարհից մինչև Պարույր Սևակի խոհափիլիոսփայական աշխարհը, Եղիշե Չարենցի սիրո քնարից մինչև Հովհաննես Շիրազի մայրերգություն, Վահագն Դավթյանից, Համո Սահյանից մինչև այսօր մեր կողքին ապրող արվեստագետների սեղծագործություններ՝ Կորյուն Առաքելյան, Սասուն Պասկևիչյան… Իսկ առանց Սիլվա Կապուտիկյանի և Ալիսա Կիրակոսյանի բանաստեղծությունների գրական–երաժշտական երեկոյի սցենարում կպակասեր մի շատ կարևոր բան՝ մոր և կնոջ խոսքը՝ իր նուրբ մտորումներով և ապրումներով, ինչն առավել ամբողջական դարձրեց միջոցառումը:

Գրական երեկոյի ընթացքում Լիանա Զուրաբյանին նվագակցում էին դաշնակահար Վազգեն Տեր-Հարությունյանը և ջութակահար Արսեն Հակոբյանը, ովքեր իրենց հրաշալի կատարումներով հնչեցնում էին հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Իսկ երեկոն վարում էր երգիչ Վարդան Բարսեղյանը:

Image may contain: 9 people, people standing and wedding

Կան բանաստեղծներ, որոնք իրենց ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում գրել են ընդամենը մի քանի բանաստեղծություններ և դրանցից ընդամենը մեկով անմահացել են գրականության պատմության մեջ: Եվ այդ միակ ստեղծագործությունը շարունակելու է ապրել սերունդների հիշողության մեջ. խոսքը Սմբատ Շահազիզի «Երազ» բանաստեղծության մասին է, որը չքնաղ երգ դարձած՝ սավառնում է բոլորիս հոգիներում.

Ես լսեցի մի անուշ ձայն, Իմ ծերացած մոր մոտ էր…

Եվ ամեն անգամ, երբ յուրաքանչյուր ասմունքող սկսում է կարդալ այդ ստեղծագործությունը, նրան արձագանքում է ամբողջ դահլիճը: Լիանա Զուրաբյանի դեպքում էլ բացառություն չէր. «Երազ» բանաստեղծությունը՝ Լիանա Զուրաբյանի մեկնաբանությամբ և դաշնակահար Վազգեն Տեր-Հարությունյանի նվագակցությամբ, նվիրվեց բոլոր այն մայրերին, որոնք հեռացել են կյանքից, բայց երկնքից հսկում են իրենց սերունդների անցնելիք ճանապարհը…

«Մայրության բերկրանք» գրական-երաժշտական երեկոյին իրենց մասնակցությունը բերեցին «Լիանա Զուրաբյան» ասմունքի կենտրոնի սաները, բազմաթիվ պարային համույթներ:

No automatic alt text available.

Եթե որևէ հայի հարցնելու լինեք, թե ամբողջ համաշխարհային գրականության մեջ ո՞րն է մորը նվիրված ամենահանճարեղ բանասեղծությունը, շատերը նախևառաջ կմտաբերեն Պարույր Սևակի «Մոր ձեռքերը».

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար

Մեզ աշխարհում ծնած-սնած,

Մեզ աշխարհում շահած-պահած,

Մեզնից երբեք չկշտացած,

Փոշի սրբող, լվացք անող,

Անվերջ դատող, անվերջ բանող

Ա՛յս ձեռքերը,

Թո՛ղ որ ճաքած ու կոշտացած,

Բայց մեզ համար մետաքսի պես Խա՜ս ձեռքերը…

Image may contain: 1 person, sitting and flower

Այս բանաստեղծության յուրաքանչյուր տողը մեզ ուղեկցում է դեռ վաղ մանկության տարիքից: Եվ այս չքնաղ բանաստեղծությունը, որը Մորը նվիրված եզակի հուշարձաններից է, Լիանա Զուրաբյանը ներկայացրեց իր սաներից մեկի՝ Աննա Դավթյանի հետ միասին, որը խորհրդանշեց սերունդների փոխկանչը…

Տարիներ առաջ Հայոց բանակում ծառայող մեր տաղանդավոր արվեստագետներից մեկը՝ երգահան Հրայր Ղարիբյանը, Պարույր Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծության հիման վրա գրել է հրաշալի երաժշտություն, որը, ցավոք, նրա գրած բազմաթիվ երգերից վերջինն էր. արվեստագետն այն նվիրել էր ժողովրդական երգչուհի Անահիտ Սահակյանին, ով այդ երգի անզուգական կատարողն է:

Հենց նա էլ իր կատարումով եզրափակեց «Մայրության բերկրանք» գրական-երաժշտական երեկոն:

 

 

Հասմիկ Պողոսյան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ