Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արևմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձանները տեսնելու 3d հարթակ է ստեղծվել. «Փաստ»

КУЛЬТУРА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «360 GreatArmenia» ծրագրի շնորհանդեսը: Այն իրենից ներկայացնում է հեռախոսային մի հավելված, որը հեռախոսի մեջ ներբեռնելուց հետո և card board ակնոցում հեռախոսը տեղադրելուց հետո, հնարավոր կլինի 3d տարբերակով տեսնել Արևմտյան Հայաստանի բոլոր նահանգները:

Ծրագիրը ստեղծվել է պահպանելու ու հիշելու մեր բոլոր պատմամշակութային վայրերը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը աշխարհին ցուցադրելու յուրօրինակ եղանակ և ամբողջովին նոր որակ ունենալու նպատակով: «360GreatArmenia»–ն հարթակ է, որտեղ նոր ձևաչափով և ժամանակակից ոճով ցուցադրված է 360 վիրտուալ Մեծ Հայաստանը:

Այս նախագծի ստեղծման մեջ կարևորագույն ներդրում են ունեցել «Ucom» ընկերությունը և «360stories» ընկերությունը: Իրենց նկարահանող խումբը ուղևորվել էր Արևմտյան Հայաստան ու 360 աստիճան պատկերի օգնությամբ արձանագրել մայր հայրենիքի կարևորագույն պատմամշակութային և բնության հուշարձանները՝ համոզված լինելով, որ դժվարին, իսկ երբեմն նաև կյանքի համար վտանգավոր պայմաններում հավաքագրված ամբողջ նյութը կարող է անհրաժեշտ լինել գիտական վերլուծությունների, ուսումնասիրությունների, պատմական արխիվների համար:

«360stories» ընկերության համահիմնադիր Վահագն Մոսինյանը պատմում է, որ նկարահանման ընթացքում հանդիպել են բազմաթիվ խնդիրների:

«Մշակութային բոլոր վայրերը նկարահանվել են: 6 հազար կիլոմետր ճանապարհ անցնելով հասել ենք մինչև Կոռիկոս: Այդ ամենը 10 օրում ենք նկարել: Պատկերացրեք, թե ինչ ծավալի աշխատանք է այդպիսի կարճ ժամկետներում կատարվել: Ուղղակի պետք էր շատ արագ այդ ամենը կատարել, որպեսզի հնարավորինս շուտ լքեինք այդ տարածքները: Տեխնիկան, որ օգտագործում էինք աչք ծակող էր, դռոնը շատ մեծ էր: Ուղղակի բախտներս բերել էր, որ այնտեղի զինվորականները չէին նկատել, թեև ամեն գյուղ, քաղաք մտնելիս խուզարկում էին մեզ ու մեր մեքենան»,– պատմեց նա:

Հարցին, թե այցելության նպատակի մասին չէին հարցնում՝ պատասխանեց, որ ասում էին, թե տուրիստ ենք. «Որ ասեինք, չէին թույլատրի: Միայն Անիում է խնդիր եղել դռոնի օգտագործման հետ կապված, բայց, փառք Աստծո, նկարահանումները բարեհաջող ավարտվել են»:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Արևմտյան Հայաստանում գտնվող մշակութային կոթողները հայ ազգի համար արժեք են, որ պետք է պահպանել և կարևորն այն է, որ թվային տեսքով մենք դա ունենք:

«Շարունակական ծրագիր կլինի սա: Մեկ տարուց ավել տարված աշխատանքի արդյունք է սա: Եվ մինչև մեր միանալը ևս աշխատանք է տարվել: Այստեղ կարևոր խնդիրը այն է, որ այն ամենը, ինչը մենք բերում ենք Հայաստան նաև թվային տեսքով է պահպանվելու այստեղ: Մինչև մեր՝ ծրագրին միանալը Հայաստանի ամբողջ տարածքի 3d նկարահանումը կատարված է եղել: Այս պահին մենք ամբողջությամբ Թուրքիայի տարածքով կատարել ենք մեր նկարահանումները և 40 և ավելի կոթող նկարահանվել է ամբողջությամբ:

Կարծում եմ, որ բոլորի համար էլ պարզ է, թե որքան դժվար է եղել իրականացնել նկարահանումները, ինչպիսի բարդությունների առաջ են մարդիկ կանգնել, ինչ խնդիրներ են ունեցել մեր «հարևան» երկրում: Բավականին խնդիրներ են ունեցել, թե ինչու են նկարահանում: Նկարահանումների ընթացքին մասնակցել է «Յուքոմի» անձնակազմի ներկայացուցիչը»,– նշեց նա:

Մեր այն հարցին, թե մտահղացումը ո՞ւմ է պատկանում, Եսայանը պատասխանեց, որ էական չէ, թե ում մտահղացումն է, ում նախաձեռնությունը կամ ում գումարներով. «Սա համահայկական պրոյեկտ է և ամեն հայ պետք է ինչ–որ ձևով աջակցի»: Հստակեցմանը, թե ինչպե՞ս է եղել, որ նաև «Յուքոմն» է հայտնվել աջակիցների շարքում, ընկերության տնօրենը պատասխանեց, թե «Յուքոմը» նախևառաջ հայկական ընկերություն է և մշտապես կանգնած է նման խնդիրների կողքին, որոնց այլ ընկերություններ չեն էլ ցանկանում խառնվել:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ