Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Լա բոհեմ»-ում դասական բալետը կներկայացվի ժամանակակից մոտեցմամբ

ՄՇԱԿՈՒՅԹ

Հանրահայտ շանսոնյե, հասարակական գործիչ, բանաստեղծ Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան տեղի կունենա մայիսի 29-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այն բեմադրվել է Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Ներկայացման մասին մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին «Լա Բոհեմ» բալետի սցենարÕ « հեղինակ, բեմադրող-խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը և Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղ. ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Ընտրվել են Ազնավուրի այն գործերը, որոնք, իմ կարծիքով, համապատասխանում են բալետային ներկայացման ներքին դրամատուրգիային: Պետք է ընդգծեմ, որ երգերն ընտրելիս, սցենարը գրելիս խորհրդակցել ենք նաև շանսոնյեի հետ»,- նշեց  Ռուդոլֆ Խառատյանը:

Նրա խոսքով` ինքը ժամանակակից մոտեցում է կիրառել բալետը բեմադրելիս: Արվեստասերները բեմում կտեսնեն հեծանիվներ, անվաչմուշկներ: «Մտածում էի, թե դասական պարի հետ ժամանակակից ո”ր պարային ձևերը կհամապատասխանեն: Գտա յուրահատուկ լուծումներ: Հեծանիվներն ու անվաչմուշկները մեծ քաղաքների միջավայր են ստեղծում, ինչը մոտ է հանդիսատեսին: Ցանկացա, որ նրանք իրենց հարազատ բան գտնեն բալետում: Կարծում եմ`դա կնպաստի, որ երիտասարդները սիրեն ու հետաքրքրվեն բալետային արվեստով»,-ասաց Խառատյանը:

Նա հավելեց, որ բալետային շարժումները գրեթե նույնն են մնացել, սակայն փոխվել են տեմպը, ռիթմը, արտահայտչամիջոցները:

Խորեոգրաֆը շեշտեց, որ իր համար կարևոր էր ստեղծել մի բալետ, որն առաջ մղեր բալետային մտածելակերպը, քանի որ բալետային կատարումն ու բալետային մտածելակերպը տարբեր բաներ են, և դրանք պետք է զուգահեռ առաջ գնան:

«Ես ոգևորված եմ, և ինձ շատ է դուր գալիս այս նախագիծը: Կարծում եմ, որ այն հետաքրքիր կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար, քանի որ Շառլ Ազնավուրին բոլորն են սիրում: Ներկայացման մեջ հետագայում հավելումներ կլինեն. առաջին մասում կներկայացնենք Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի երաժշտության վրա հիմնված բեմադրություն»,-ընդգծեց Կոնստանտին Օրբելյանը:

«Լա բոհեմը» ժամանակակից բալետի լեզվով ներկայացնում է լեգենդար շանսոնյեի էությունը, ով կյանքի և սիրո ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների է բախվում, սակայն հաղթահարում է դրանք` իրագործելով իր երազանքը: Նա աստղ է դառնում:

Մեկ գործողությամբ բալետային ներկայացման դերերում հանդես կգան Գարեգին Բաբելյանը, Անդրանիկ Աբովյանը, Տաթևիկ Գրիգորյանը, Կարինա Շիկանյանը:

Բալետի պրեմիերային ներկա կլինի Շառլ Ազնավուրը: «Լա Բոհեմ»-ի առաջնախաղն ընդգրկված է «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում:

Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ և կատարող է:  2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես&nbsp ;նաև 

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:  

 

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար