Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աշխարհում հերթական դրամատիկ զարգացումներն են գրանցվում

ԲԼՈԳ

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ու մինչ հայկական Ֆեյսբուքը Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է ըմբոշխնում, աշխարհում հերթական դրամատիկ զարգացումներն են գրանցվում։ Ընդ որում՝ խոսքն անգամ լոնդոնյան ահաբեկչությունների մասին չէ։ Անսպասելիորեն խոշոր պառակտում է գրանցվել սուննիական աշխարհում․ Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են միանգամից 4 պետություն՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Եգիպտոսը։

Ֆորմալ պատճառաբանությունը ահաբեկչական կազմակերպություններին աջակցությունն է, ինչպես նաև Բահրեյնի ներքին հարցերին միջամտելու ու երկրի տարածքում անկարգություններ ու ապակայունացում հրահրելու համար։ Սա, իհարկե, ճիշտ է, ու Քաթարն, ինչ խոսք, մեղավոր է նկարագրված մեղքերում, բայց հարցը դա չէ, այլ այն, թե ինչու հենց հիմա որոշեցին նկատել դա ու առավել ևս՝ գնալ այդպիսի ծայրահեղ քայլերի, որոնք ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների խզում են, այլև օդային ու ծովային հաղորդակցության կասեցում։ Ի վերջո, նույն Սաուդյան Արաբիան Քաթարից հետ չի մնում ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման, հարևան երկրների ներքին գործերին միջամտելու և այլ մեղքերի մեջ։

Իրականում Քաթարին ուրիշ բանի համար են պատժում՝ Իրանի հետ մերձանալու փորձերի։ Թե չէ սուննիական աշխարհում ե՞րբ էին ահաբեկչության ֆինանսավորումը վատ բան համարել։ Էլ չասեմ՝ տարբեր երկրների սուվերեն գործերին խառնվելը։ Իսկ այ շիայական աշխարհի առաջամարտիկի հետ բզբզալը սարսափելի հարամ բան է։ Հատկապես սաուդցիների աչքերում։

Բանն այն է, որ օրեր առաջ Քաթարի հեռուստատեսությամբ հեռարձակվել է Քաթարի էմիրի ուղերձը, որտեղ վերջինս ռևերանսներ է արել Իրանի հասցեին ու խոսել համագործակցության մասին։ Ճիշտ է, հարևանների կտրուկ դեմարշից հետո Քաթարում շտապել են հայտարարել, որ դա իրականում հաքերների սարքած գործն է եղել, ու էմիրը ոչ մի ուղերձ էլ չի ուղղել Իրանին, բայց կարծես հարևանները այդքան էլ հակված չեն հավատալու դրան։ Իսկ Քաթարի պես փոքրիկ պետության համար նման առճակատումը կարող է որոշիչ լինել, որովհետև նրանց բարեկեցությունը ամբողջովին կախված է բարիդրացիական հարաբերություններից։

Մի խոսքով՝ խառն են մահմեդական աշխարհում, ու եթե ԱՄՆ-ն չկարողանա հաշտեցնել իր սուննի բանդերլոգներին, Թրամփի վերջին հաջողությունները փոզմիշ կարող են լինել։ Մնում է հասկանալ, թե այս զարգացումներում ինչ դիրքորոշում կբռնի Իրանը ու, որ ամենաինտրիգայինն է, արդյո՞ք ռուսների մատը խառը չէր այս ամենում։

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին