Արաբական աշխարհում, ինչպես և սպասվում էր կրքերը գնալով թեժանում են
БЛОГԱյն բանից հետո,երբ Քաթարը հարևանների՝ Բահրեյին,Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի կողմից հայտնվեց դինվանագիտական մեկուսացման մեջ,առաջին անգամ այդ երկրի իշխանությունները պատասխանում են իրենց ըննդիմախոսներին ու դա ինչպես և սպասվում էր այդ երկրի ազդեցության տակ գտնվող մեդիաների միջոցով է արվում։ Մասնավորապես խոսքը գնում է Արաբական միացյալ էմիրությունների մասին,իսկ ավելի կոնկրետ ԱՄՆ-ում այդ երկրի դեսպանի գործունեության մասին։ Հաքերային հարձակման թիրախ դարձած դեսպան Յոսեֆ Ալ – Աթաիբաի արխիվներից իմանում ենք,որ նա գաղտնի շփումներ է ունեցել դեպի իսրայեկական օրիենտացիա ունեցող մի շարք լրատվամիջոցների ու անալիտիկ կենտրոնների հետ։ Սա հիշեցնենք,արգելվում է վահաբիթական մոնարխիայի օրենքներով։ Դեռ ավելին,այդ փաստաթղթերից պարզա է դառնում,որ ԱՄԷ-ն լրջագույն մասնակցություն է ունեցել Թուրքիայում անցյալ տարի պետական հեղաշրջման անհաջող գործում։ Ու սա դեռ միայն սկիզբն է։ Պարզ էր,որ Քաթարում ձեռքները ծալած չեն նստելու ու սպասելու թե երբ հարևանները կանեն հաջորդ քայլը։
ԱՄԷ այս քայլը կարող ենք բացատրել մի պայմանով։ Ամենայն հավանականությամբ արվում է հնարավորը,դառնալու ԱՄՆ համար համար առաջին պարտնյորը տարածաշրջանում,խլելով այդ «տիտղոսը» Սաուդյան Արաբիայից,ով երկար ժամանակ է հանդիսանում է ԱՄՆ գործընկերն ու երկու շաբաթ առաջ 300 միլիարդ դոլլարի ռազմամթերքի համաձայնագիր ստորագրեց նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս ամենից կարող ենք արձանագրել մի բան։ Իրադարձությունները Պարսից Ծոցում դառնում են չափազանց վտանգավոր ու սա դեռ միայն սկիզբն է։