Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Երևան քաղաքի ավագանու բոլոր անդամներին և մաղթում կառուցողական աշխատանք.Տարոն Մարգարյան
ԲԼՈԳԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Այսօր տեղի ունեցավ Երևան քաղաքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի շրջանակում ընտրվեցին ավագանու հանձնաժողովների նախագահներ և տեղակալներ:
Երևանի ավագանու նախորդ տարիների աշխատանքը եղել է համագործակցված, և վստահաբար կարող ենք ասել, որ այս ինստիտուտն արդեն կայացել է:
Երևանի ավագանու անդամ լինելը բարձր պատիվ է, և 3-րդ գումարման ավագանու անդամներից ակնկալում եմ լինել ակտիվ և կառուցողական:
Նաև վստահեցնում եմ, որ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը մշտապես պատրաստ են քննարկել այն բոլոր ծրագրերն ու առաջարկները, որոնք կներկայացվեն և որոնք ուղղված կլինեն մայրաքաղաքում առկա խնդիրներին օր առաջ լուծումներ տալուն:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Երևան քաղաքի ավագանու բոլոր անդամներին և մաղթում կառուցողական աշխատանք: