Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դեպքերն ու իրադարձությունները Գիա Կանչելիի երաժշտության մեջ

ՄՇԱԿՈՒՅԹ

 Վրացի մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելիին նվիրված փառատոնը Հայաստանում կանցկացվի հունիսի 18-20-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս մասին հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Գիա Կանչելին և Հայաստանիպետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ևգլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Մեր նվագախմբի համար չափազանց կարևոր է այս փառատոնը, քանի որ 10-15 տարի առաջ, երբ նոր էինք մուտք գործում այս ասպարեզ,  Գիա Կանչելին մեզ համար մեծ հեղինակություն էր: Երեկ հնարավորություն ունեցանք կատարել նրա գործերը, և կոմպոզիտորը դահլիճում էր: Երիտասարդ երաժիշտներիս համար դա մեծ պատասխանատվություն էր ու ոգևորություն: Շնորհակալ ենք նրան, որ չմերժեց մեզ ու եկավ Հայաստան»,-«Արմենպրես»-ի   հաղորդմամբ` նշեց Սերգեյ Սմբատյանը:

Կոմպոզիտոր Գիա Կանչելին ասաց, որ ինքը բազմիցս եղել է Հայաստանում, որտեղ հիանալի ընկերներ է ունեցել. Էդուարդ Միրզոյան,  Ալեքսանդր Հարությունյան,  Ավետ Տերտերյան: «Դիլիջանում վեց սիմֆոնիա եմ գրել, և ձեր երկիրն ինձ հարազատ է:  Կամերային և սիմֆոնիկ երաժշտությանը համընթաց վաթսուն տարի աշխատել եմ կինոյում և թատրոնում: Ասեմ, որ ֆիլմերի համար երաժշտություն գրելն ինձ երբեք չի խանգարել ավելի լուրջ գործեր ստեղծել»,-ընդգծեց նա:

Կանչելին հավելեց, որ իր ծանոթությունը երաժշտության հետ տեղի է ունեցել երաժիշտներ Գլեն Միլլերի, Օսկար Փեթերսոնի, Էլլա Ֆիցջերալդի միջոցով, որոնք իր վրա մեծ ազդեցություն են թողել: Կոմպոզիտորն ասաց, որ մինչ օրս սիրում է ջազ երաժշտությունը:

Նա շեշտեց, որ ժամանակի ընթացքում իր հայացքները տարբեր երևույթների շուրջ փոխվել են: «Մինչ 45 տարեկանը չէի սիրում Ֆրանց Շուբերտի գործերը: Հետո միայն ընկալեցի նրա երաժշտության ողջ գեղեցկությունն ու հանճարեղությունը»,-խոստովանեց Կանչելին:

Գիա Կանչելին ասաց, որ և՛ որպես մարդ, և՛ որպես երաժիշտ կյանքում կարևորում է ներքին գրաքննությունը, կարգուկանոնն ամեն ինչում ու փորձում է անկեղծ լինել իր ստեղծագործություններում: «Իմ երաժշտությամբ փորձել եմ ներկայացնել այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել տվյալ ժամանակահատվածում, և գուցե չհավատաք, բայց ինձ հուզում է աշխարհում կատարվող ամեն բան. իրավիճակն իմ հայրենիքում, Ռուսաստանում, քաղաքակիրթ ու ոչ քաղաքակիրթ աշխարհում»,-եզրափակեց նա:

Գիա Կանչելին «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակն է։ Ստեղծագործությունները Հայաստանում հնչելու են առաջին անգամ:

Փառատոնի շրջանակում հունիսի 18-ին և 20-ին «Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենան սիմֆոնիկ համերգներ, որոնց ընթացքում կհնչեն կոմպոզիտորի մեծակտավ ստեղծագործությունները։ Իսկ հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանա կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը կներկայացնեն Գիա Կանչելիի հայտնի մեղեդիները՝ գրված թատրոնի և կինոյի համար:

 

 

 

Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում