Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հայ և շվեդ հայրիկներ» ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հոր դերը երեխաների դաստիարակության գործում

ՄՇԱԿՈՒՅԹ

«Հայ և շվեդ հայրիկներ» խորագրով ցուցահանդեսի նպատակն է պատկերել հոր՝ ոչ միայն ապրուստ ապահովողի ավանդական կերպարը, այլ նաև ներկայացնել երեխաների հանդեպ ունեցած իրենց խնամքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 23-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կայացավ ցուցահանդեսի բացման արարողությունը: Ներկա էին Հայաստանում Շվեդիայի թագավորության դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը և «Հայ հայրիկներ» նախագծի նախաձեռնող Րաֆֆի Նիզիբիլյանը:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է ուշադիր դիտի այս լուսանկարները, քանի որ սրանք ավելի խոր իմաստ ունեն: Մեր թեման հայրությունն է: Մենք խնդիրներ ունենք շատ երկրներում, այդ թվում նաև եվրոպական երկրներում ու Հայաստանում: Շատ մայրեր ունենում են մեկ երեխա, որպեսզի իրենց կարիերան չտուժի:  Կարծում եմ, որ հայրիկները և մայրիկները ոչ թե պետք է ընտրեն, այլ երկուսն էլ պետք է ստանձնեն իրենց ծնողական իրավունքներն ու հետևեն նաև իրենց կարիերային: Երեխաների մասին հոգ տանելը հավասարապես նաև հոր պատասխանատվությունն է: Շվեդ լուսանկարիչ Յուհան Բեվմանը, ով կատարել է այս լուսանկարները, գտնվել է ծնողական արձակուրդում և կազմակերպել է այս ցուցահանդեսը»,-ասաց  Մարտին Ֆրեդրիկսոնը և նշեց, որ նկարում պատկերված տղամարդկանցից ոչ մեկի կարիերան չի տուժել, նրանք կարողացել են զբաղվել երեխաների խնամքով և միաժամանակ աշխատել:

Նրա խոսքով՝ Շվեդիայում կա օրենք. երեխայի ծնվելուց հետո ծնողները ստանում են 480 օր վճարովի արձակուրդ, որից կարող են օգտվել երկու ծնողներն էլ: Երեխայի ծնունդն էլ չպետք է վատացնի նրանց տնտեսական վիճակը: 

«Ես 4 երեխայի հայր լինելով՝ արդեն քանի տարի է բարձրաձայնում եմ այն թեման, որ հայրը պետք է կատարի իր պարտականությունները երեխային դաստիարակելու հարցում: Մենք չպետք է վերցնենք օտարների օրինակները, մենք ևս ունենք նման օրինակներ: Մտածեցինք, որ այս լուսանկարչական ցուցահանդեսով շատ բան կարելի է ասել: Ընտրեցինք հայրեր և լուսանկարեցինք»,-ասաց Րաֆֆի Նիզիբիլյանը:

Նրա խոսքով՝ ցուցահանդեսը մետրոպոլիտենի կայարանում կազմակերպելու պատճառն այն է, որ հանրության մեծ մասը հաճախ է լինում այնտեղ, և լուսանկարներն ավելի մեծ ուշադրության կարժանանան:

Ցուցահանդեսում ներկայացված են երկու տարբեր ցուցադրություններ՝ «Հայ հայրիկներ» և «Շվեդ հայրիկներ» խորագրով:  «Հայ հայրիկներ» նախագիծը նախաձեռնել է  պրոդյուսեր, Deem Communications PR և մարքեթինգային ընկերության ստեղծագործական տնօրեն, չորս երեխաների հայր Րաֆֆի Նիզիբիլյանը: «Շվեդ հայրիկներ» լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված են 25 շվեդ հայրիկներ, ովքեր իրենց երեխաներին խնամելու համար արձակուրդ էին վերցրել: «Շվեդ հայրիկներ» նախագիծը նախաձեռնել է Շվեդական ինստիտուտը:  Ցուցահանդեսը ներկայացվել է տարբեր երկրներում: Հայ հայրերի՝ իրենց երեխաների հետ անցկացրած պահերը լուսանկարել է երկու երեխայի հայր, լուսանկարիչ Արեգ Բալայանը: Նախագծի համար ընտրվել են Երևանում բնակվող հայ հայրեր:

 

Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»