Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի` ձի­ով քայ­լը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Խորհր­դատ­վա­կան կար­ծիք­նե­րը իրա­վա­կան հե­տև­անք­ներ են ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մի «անտեր» շենքի ոդիսական. ի՞նչ վիճակում է ՊՆ նախկին շենքը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեմպերը դանդաղ են, մարդիկ էլ աշխատավարձ չեն ստացել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հի­մա էլ ձկնոր­սու­թյա՞ն թե­մա­յով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Աստվածաշնչի թարգմանությունների Բեռլինի ցուցահանդեսի ուղեցույցն անդրադառնում է Հայաստանին

 Բեռլինի «Պերգամոն» թանգարանում հուլիսի 14-ին տեղի է ունեցել Բեռլինի պետական գրադարանի և Պրուսական մշակութային արժեքների հիմնադրամի համատեղ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցուցահանդեսին ներկայացված են աշխարհի տարբեր լեզուներով Աստվածաշնչի հնագույն թարգմանություններ: Այդ նմուշների շարքում առաջին անգամ ներկայացված է նաև Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը:

Ցուցահանդեսին նվիրված տեղեկատվական ուղեցույցի մեջ նշված է, որ Հայաստանը 301թ. դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը, իսկ 405թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն գրերի ստեղծմամբ հնարավորություն ընձեռնվեց Աստվածաշունչը թարգմանել հայերեն»:

website by Sargssyan