«Իշ­խա­նու­թյունն այ­լևս օգ­տա­կար ոչինչ չի կա­րող անել. իշ­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վար­չա­պե­տին մո­լո­րեց­նո՞ւմ են. պար­զու­նա­կու­թյան ու մա­... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի` ձի­ով քայ­լը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Խորհր­դատ­վա­կան կար­ծիք­նե­րը իրա­վա­կան հե­տև­անք­ներ են ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մի «անտեր» շենքի ոդիսական. ի՞նչ վիճակում է ՊՆ նախկին շենքը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Իշ­խա­նու­թյունն այ­լևս օգ­տա­կար ոչինչ չի կա­րող անել. իշ­խա­նու­թյան ժամ­կե­տը վեր­ջա­ցավ, և այն հետ բե­րել հնա­րա­վոր չէ» «Այլ ան­ձի փաս­տաթղ­թե­րով վար­կեր ձև­ա­կերպ­վում են հիմ­նա­կա­նում բան­կի կամ վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տակ­ցի հետ հա­մա­ձայ­նեց­ված կար­գով» Կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ) Վար­չա­պե­տին մո­լո­րեց­նո՞ւմ են. պար­զու­նա­կու­թյան ու մա­կե­րե­սայ­նու­թյան սահ­ման­նե­րը Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի` ձի­ով քայ­լը Ողբերգական դեպք Լոռու մարզում. 17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է «Խորհր­դատ­վա­կան կար­ծիք­նե­րը իրա­վա­կան հե­տև­անք­ներ են ունե­նա­լու» Մի «անտեր» շենքի ոդիսական. ի՞նչ վիճակում է ՊՆ նախկին շենքը Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր են իրականացրել․ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան (ֆոտո) Տեմպերը դանդաղ են, մարդիկ էլ աշխատավարձ չեն ստացել

Հայաստանի ազգային պատկերասրահը ամփոփեց 2017 թ. ամառային դպրոց ծրագիրը

 Հայաստանի ազգային պատկերասրահի կրթական ծրագրեր բաժինը արդեն բավական երկար ժամանակ  իրականացնում է  թեմատիկ ինտերակտիվ էքսկուրսիաներ: Այս ամենի հիմնական նպատակը մասնակիցներին կերպարվեստի տեսակների, ժանրերի, նյութերի, որոշ տեխնիկական միջոցների, ինչպես նաև հայ և այլազգի մեծանուն արվեստագետների մասին ընդհանուր գիտելիքներ հաղորդելն է, արվեստի բնագավառում մասնակցության  փորձառության ապահովումը և այլն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊ Հանրային կապերի բաժնից, 2017 թվականի հունիսին և հուլիսին ազգային պատկերասրահում անցկացվեց ամառային դպրոց ծրագիրը: Շուրջ 100 երեխա (6-14 տարեկան) մասնակցեց ամառային դպրոց ծրագրի դասընթացներին, որոնք նախատեսված են բացահայտելու ՀԱՊ-ի հավաքածուն և աշխարհի առաջատար թանգարաններում ցուցադրվող մեծանուն արվեստագետների գլուխգործոցները, հնարավորություն են տալիս ինքնուրույն ստեղծագործելու, թանգարանային յուրահատուկ միջավայրում գեղագիտական ուսուցում ստանալու և բովանդակալից ժամանց անցկացնելու, այդ թվում ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, վարպետաց դասեր, ինչպես նաև այցելություններ Եղ. Չարենցի արվեստի և գրականության թանգարան:

Հուլիսի 21-ին ազգային պատկերասրահն ամփոփեց շուրջ երկու ամիս տևած ամառային դպրոցի արդյունքները՝ մասնակիցները ստացան վկայականներ, մանկական պատկերագրքեր: Երեխաները մեծ ոգևորությամբ ցանկություն հայտնեցին մասնակցել նաև հաջորդ ծրագրերին:

website by Sargssyan