Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մնջախաղի միջազգային փառատոնը ևս մեկ տոն նվիրեց Ծաղկաձորի արվեստասերներին

ՄՇԱԿՈՒՅԹ

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակում հուլիսի 23-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում տարբեր խնդիրներ վերհանող ներկայացումներով հանդես եկան Ռուսաստանից ժամանած «Մի Մինոր», «Ունիսոն» խմբերը, Հայաստանի մնջախաղի պետական թատրոնը:

«Փորձել եմ 30 րոպեում  լիարժեք փոխանցել բեմադրության իմաստը: Այն մեր ժամանակակից  իրականության մասին է: Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք որոշակի ազատություն ենք ստանում, ինչը կարող է խաբուսիկ լինել: Ուզում ենք հասկանալ, թե ինչ կարելի է անել առաջընթացը խրախուսելու, բայց ինքնությունը չկորցնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Եկատերինա Վարլակովան:

Նա ասաց, որ փառատոնի բացմանն ուշադիր հետևել է մյուս մասնակիցների ելույթներին ու  նոր, բազմազան բեմադրություններ տեսել, որոնցից հատկապես տպավորել է սարդի և թիթեռնիկի համարը:

«Մի Մինոր»-ի «Կյանքն ՕՆԼԱՅՆ» ներկայացումը պատմում է տեղեկատվական հորձանուտի մասին: Երբ մարդը կարող է համացանցի միջոցով մի մայրցամաքից մյուսում ապրող մարդուն սիրահարվել, աշխատել վազելով, կոճակ սեղմելով կենսականորեն կարևոր հարցեր որոշել: Բայց արդյո՞ք այդ ամենը մարդուն ազատ է դարձնում:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի  «Խաղը» բեմադրության մեջ թագուհուն մարմնավորած դերասանուհի Նաիրա Եդիգարյանի խոսքով՝ մնջախաղը տաճար է, որտեղ ինքը աղոթում է:

«Կարևորում եմ այս փառատոնը, քանի որ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ծանոթանալ այս հրաշալի արվեստին: Այս դեպքում թատրոնն է հյուր գնում արվեստասերին:  Ընդգծեմ, որ դերերն ասես հագուստներ լինեն, որոնք պարբերաբար հագնում է դերասանը:  Դրանք ինձ հենց այնպես չեն տրվում. աշխատում եմ,  հղկվում ու անում ամեն բան լիարժեք կերպարանափոխվելու համար: Սիրում եմ ակտիվ, հուզառատ, փիլիսոփայական կերպարներ մարմնավորել, քանի որ մնջախաղն ինքնին փիլիսոփայություն է և խոր արվեստ: Այն բացահայտում է մարդու ներքին աշխարհը»,- շեշտեց նա:

 «Խաղը» բեմադրության հիմքում արևելյան լեգենդ է՝ արքայի ու գեղեցկուհու մասին: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խաղ, միստիկա, մահ: Այս ողբերգական պատմությունը հին հայկական մագաղաթներից իջած շարժվող նկար է, ծաղկած մի էջ, սիրո և գեղեցկության օրհներգ:

Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է  2008  թվականին Ծաղկաձորում:  Այն կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը: 2016 թվականից  փառատոնը դարձել է ամենամյա:  Փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ողբերգական դեպք՝ Տավուշում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՍահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Տաջիկստանում մարդիկ են ձերբակալվել Կրոկուսի ահաբեկչության հետ առնչության համար«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները