Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի` ձի­ով քայ­լը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Խորհր­դատ­վա­կան կար­ծիք­նե­րը իրա­վա­կան հե­տև­անք­ներ են ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մի «անտեր» շենքի ոդիսական. ի՞նչ վիճակում է ՊՆ նախկին շենքը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեմպերը դանդաղ են, մարդիկ էլ աշխատավարձ չեն ստացել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հի­մա էլ ձկնոր­սու­թյա՞ն թե­մա­յով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Եռաչափ նկարն այսուհետ կզարդարի Երևանի Ազատության հրապարակը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին: Ազատության հրապարակում ստեղծվել է հերթական եռաչափ նկարը (3D սթրիթ արթ)՝ այս անգամ ձորում զբոսնող արջերի պատկերով: Նկարը ստեղծվել է հատուկ ջրակայուն և ջերմակայուն ներկերով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրապարակում զբոսնող երևանցիներն ու զբոսաշրջիկներն արդեն հասցրել են լուսանկարվել եռաչափ պատկերի ֆոնին, որը մինչև աշուն կզարդարի Ազատության հրապարակը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նախկինում ևս ինչպես Ազատության հրապարակում, այնպես էլ Շարլ Ազնավուրի հրապարակում ստեղծվել էին եռաչափ տարբեր պատկերներ, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացրել և դարձել էին լուսանկարվելու յուրօրինակ հարթակ:

website by Sargssyan