ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈՒԼԻՍԻ)․ Քրիս­տո­նե­ա­կան եկե­ղե­ցին... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է կա­տար­վում գո­ղա­կան աշ­խար­հում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Toyota Vitz 1.0», 5 000 000 ՀՀ դրամ ու աշխատավարձից գոյացած... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի ծանր դա­սե­րը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 17.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել

 Ուկրաինայի փոստային կապի «Ուկրփոստ» ազգային օպերատորը աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Փոստային նամականիշը շրջանառության մեջ կմտնի 140 հազար օրինակով, իսկ գեղաթերթիկը՝ 36 հազար օրինակով: Նամականիշի և գեղաթերթիկի դիզայնի հեղինակը Վասիլի Վասիլենկոն է:

«Տաղանդավոր ծովանկարչին նվիրված փոստային նամականիշն անհրաժեշտ քայլ է պետության կողմից՝ հայ-ուկրաինական բարեկամության զարգացման գործում նրա ներդրման համար»,- նշել է ուկրաինացի պատմաբան Եվգենի Սաֆարյանսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել հայտնի հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ: Հուշադրամը թողարկվել է «Ուկրաինայի երևելի անձինք» շարքում՝ 35 հազար օրինակով:

«Մեծ նկարչի ծննդյան 200 ամյակի կապակցությամբ հուշադրամի և նամականիշի թողարկումը վառ ապացույցն է նրա, որ պետությունը գնահատում է Հովհաննես Այվազովսկու ներդրումը համաշխարհային գեղանկարչության գանձարանում: Դա ցույց է տալիս նաև հայկական և ուկրաինական մշակույթների փոխադարձ հարստացման ֆենոմենը»,- ասել է ուկրաինացի պատմաբան, տեսաբան Մաքսիմ Ցարենկոն:

website by Sargssyan