ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Մի­կի Մա­ու­սը, «սմայ­լի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սի­րա­հար­վել է Հա­յաս­տա­նին, կե­րել է փախ­լա­վա ու նաև չի ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անում են ամեն ինչ, որ­պես­զի այլ հա­կա­մար­տու­թյուն­ներ էլ ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ի՞նչ գույք է վաճառել ու ի՞նչ է ձեռք բերել Արտաշատի քաղաքապետը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ եմ, ո՞վ ինձ կան­չեց, որ մի ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 20.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Իսպանիայում կինը խեղդամահ է արել իր փեսացուի 8-ամյա երեխային Ֆրանսիայում կողոպտել են ամենահարուստ դղյակներից մեկը. Կողոպտիչները տարել են 2 մլն եվրո Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ 3 գյուղերում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ Երևանում բնակարանի գազի արտահոսքից առաջացած բոցից 4 անձ է տուժել, այդ թվում՝ երեխա. Shamshyan.com Ռիվալդո. Ռեալը զայրացնում է մրցակիցներին շատ տիտղոսներ նվաճելու պատճառով Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել քիմիական գործարանում (տեսանյութ) Վանաձորում՝ հարսանյաց սրահի դիմաց, վրաերթի է ենթարկվել 64-ամյա հետիոտնը. նա ԲԿ-ում մահացել է. Shamshyan.com Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus RX-ն ու BMW 320-ը. կա տուժած Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ (ֆոտո) Երևանի Նոր Արեշի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն. ուղիղ Արտաշատի թատրոնում յուրացումներ են արվել, նախկին տնօրենը հեռացված է, նոր տնօրենը չկա

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը պատրաստվում է «Արդարության համաժողով» կազմակերպել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական  Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) պատրաստվում է օգոստոսի  26-30-ը  «Արդարության համաժողով» կազմակերպել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Արդարության համաժողով»-ի կազմակերպման մանրամասների մասին խոսել է CHP նախագահի տեղակալ, կուսակցության խոսնակ Բուլենթ Թեզջանը:

«Արդարության երթի անցկացումից հետո, բնակչության տարբեր հատվածների կողմից շատ կարևոր կոչեր են հնչել: Բնակչության բոլոր հատվածները պահանջել են կազմակերպել մի համաժողով, որի ժամանակ կքննարկվեն երկրում արդարության վերաբեյալ տարբեր հարցեր: Անհրաժեշտ է մի համաժողով, որտեղ կքննարկվեն երկրի կյանքում առկա բոլոր անարդարությունները: Այդ նպատակով օգոստոսի 26-30-ը Չանաքքալեում կազմակերպելու ենք 5 օր տևողությամբ  համաժողով: Այդ համաժողովի ժամանակ բնակչության տարբեր հատվածների ներկայացուցիչները կխոսեն երկրում առկա անարդարությունների և դրանցից ազատվելու ճանապարհեների մասին»,- կուսակցության գլխավոր գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թեզջանը:

Թեզջանը անդրադարձել է նաև Թուրքիայի արդարադատության համակարգում առկա անարդարություններին և քննադատել «Ջումհուրիեթ» թերթի լրագրողների անարդար ձերբակալություններին և նրանց նկատմամբ կայացված դատական վճիռներին:
«Ջումհուրիեթ» թերթի 11 աշխատակիցներ ձերբակալվել են Քրդական բանվորական կուսակցության (PKK)  հետ համագործակցելու մեղադրանքով դատարանը պայմանական ազատ է արձակել նրանցից 7-ին: Այս գործով դատական նիստերը սկսվել են նախորդ երկուշաբթի: Միևնույն մեղադրանքով ձերբակալվել են թերթի 11 աշխատակից, իսկ վեցի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Թերթի ևս երկու աշխատակից, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը հետախուզման մեջ են:

Թեզջանը հայտարարել է նաև, որ պետք է հասնել նրան, որ ազատ արձակվեն բոլորը, քանի որ այդ ձերբակալություններն ու վճիռներն անօրինական են:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15-ին սկսել են իրենց երթը Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Երթը պետք է ավարտվի Ստամբուլի Մալթեփեի բանտի մոտ: Այն իրականացվում է՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման: Քըլըչդարօղլուն ասել է, որ օրական պետք է անցնեն 18 կմ: Ակնկալվում է, որ երթը կշարունակվի 28 օր: Քեմալականները քայլելուց հետո գիշերելու են ճանապարհների վրա տեղադրված վրաններում:

Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:

«Ջումհուրիեթ» թերթի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին այն բանի համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին:

Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ:

 

website by Sargssyan