Վար­չա­պե­տին մո­լո­րեց­նո՞ւմ են. պար­զու­նա­կու­թյան ու մա­... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի` ձի­ով քայ­լը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Խորհր­դատ­վա­կան կար­ծիք­նե­րը իրա­վա­կան հե­տև­անք­ներ են ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մի «անտեր» շենքի ոդիսական. ի՞նչ վիճակում է ՊՆ նախկին շենքը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեմպերը դանդաղ են, մարդիկ էլ աշխատավարձ չեն ստացել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Այլ ան­ձի փաս­տաթղ­թե­րով վար­կեր ձև­ա­կերպ­վում են հիմ­նա­կա­նում բան­կի կամ վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տակ­ցի հետ հա­մա­ձայ­նեց­ված կար­գով» Կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ) Վար­չա­պե­տին մո­լո­րեց­նո՞ւմ են. պար­զու­նա­կու­թյան ու մա­կե­րե­սայ­նու­թյան սահ­ման­նե­րը Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի` ձի­ով քայ­լը Ողբերգական դեպք Լոռու մարզում. 17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է «Խորհր­դատ­վա­կան կար­ծիք­նե­րը իրա­վա­կան հե­տև­անք­ներ են ունե­նա­լու» Մի «անտեր» շենքի ոդիսական. ի՞նչ վիճակում է ՊՆ նախկին շենքը Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր են իրականացրել․ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան (ֆոտո) Տեմպերը դանդաղ են, մարդիկ էլ աշխատավարձ չեն ստացել Հի­մա էլ ձկնոր­սու­թյա՞ն թե­մա­յով

«Ժամանակի ստվերները». հետահայաց ցուցադրությամբ կներկայացվի Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը

 Հայաստանի նկարիչների միությունում օգոստոսի 25-ին կբացվի խորհրդահայ հայտնի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսը, որը կկրի «Ժամանակի ստվերները» խորագիրը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նկարիչների միությունից,  «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության եւ «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի կողմից ներկայացվող ընդգրկուն ցուցահանդեսը լույս կսփռի 20-րդ դարի վերջի խորհրդային լուսանկարչության անտեսված ժառանգության վրա եւ կներկայացնի Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995 թթ.:

Ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանն է, նախագծի ղեկավարը` Սոնա Հարությունյանը:

Ցուցահանդեսի բացման արարողության օրակարգում ընդգրկված է նաեւ Գերմանիայի Հալլե քաղաքում հրատարակված երկլեզու պատկերագրքի շնորհանդեսը, որն ընդգրկում է Գագիկ Հարությունյանի ողջ ստեղծագործական ուղին պատկերող 183 աշխատանք, որոնց մեծ մասը ներկայացվում է հանրությանն առաջին անգամ: Պատկերագրքի հովանավորներն են դոկտորներ Գիզելա եւ  Ռայներ Ֆրիթչերները:

Դեռևս 1970-ականների սկզբին` Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ հրապարակվել են տեղական եւ համամիութենական պարբերական մամուլում: Նա միակ խորհրդահայ լուսանկարիչն է, ով պատկերել է Աֆրիկան եւ յուրատիպ շարքերով անդրադարձել Լատվիային, Էստոնիային, Ֆրանսիային, Բելգիային, Ավստրիային եւ այլ երկրների:

Այնուամենայնիվ, Գագիկ Հարությունյանի հիմնային նպատակն էր ստեղծել Հայաստանի կերպարանափոխվող հասարակության իրապես վերլուծական դիմանկարը, որը նա հետեւողականորեն կառուցել է՝ գործածելով հետազոտական պատկերաշարքերի նորարական ձեւաչափը:

1990-ականների վերջերին խոր հիասթափություն վերապրած արվեստագետը ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն: Պահպանված սեւապատկերներից շուրջ երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են այս նախագծի իրականացման համար պահանջված վեց տարվա ընթացքում:

Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսում մեկտեղված լուսանկարները ընդգծում են Հարությունյանի տեսլականի զարգացումը` 1970-ականների Հայաստանի բանաստեղծական պատկերավորումներից մինչեւ բարդ փիլիսոփայական հարցադրումներով հագեցած նրա վերջին պատկերաշարքերը:

«Ժամանակի ստվերները» ցուցահանդեսը նորովի է բացահայտում Գագիկ Հարությունյանի լուսանկարչական ստեղծագործության լայնամասշտաբ համայնապատկերը եւ հաստատում դրա առանցքային կարեւորությունն արդի հայ արվեստի պատմության համար:

Նախագիծն իրականացնում է «Մշակույթի և կառավարման լաբորատորիան» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):

website by Sargssyan