«Չիստկայի» հերթական փուլը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Նոր­քի ան­տա­ռում մեծ հրդեհ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վրեժխնդ­րու­թյան» գոր­ծի՞ք, թե՞ «կա­րև­որ դա­սեր քա­ղե­լու»... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավելացած դրամական միջոցներ, աշխատավարձից ու վարկերից ստացած ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Նոր և օգտակար կարտոֆիլ

Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ամերիկացի կենսաբանների նոր մշակումը, որը կարտոֆիլի նոր սորտ է՝ հարուստ նուտրիենտներով, վիտամիններով և օգտակար նյութերով, միաժամանակ քաղցկեղածիններ չի պարունակում, միջուկը մանուշակագույն կամ կարմիր է:
 
 
Գիտնականները պնդում են, որ այդպիսի կարտոֆիլը հարուստ է ոչ միայն հակաօքսիդանտներով, այլ նաև վիտամին С-ով, ֆոլաթթվով, միկրոտարրերով, կալիումով, երկաթով, ցինկով և տարբեր ֆենոլային միացություններով: Կենսաբանների խոսքով՝ նոր կարտոֆիլը պարունակում է մոտավորապես նույնան հակաօքսիդանտներ, որքան հապալասը կամ նուռը, որոնք շատ հարուստ են այդ նյութերով:
 
Գիտնականների պնդմամբ՝ նոր կարտոֆիլը գրեթե չի պարունակում նյութեր, որոնք եփելուց հետո վերածվում են քաղցկեղածինի:
 
 
Ինչպես ցույց են տվել կենդանիների վրա կատարված փորձերը, նոր կարտոֆիլը պարունակում է նյութեր, որոնք աչքերը պաշտպանում են կատարակտից դիաբետի առաջացման և ինսուլինի նկատմամբ օրգանիզմի ոչ ընկալունակության աճի դեպքում:
 
website by Sargssyan