Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երկխոսության ու համերաշխության հարթակ. Թբիլիսիում բացվեց«Հովհաննես Թումանյանի տուն» գիտական-մշակութային կենտրոնը

КУЛЬТУРА

  Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 5-ին Թբիլիսիում: Ամենայն հայոց բանաստեղծի վերջին բնակարանի օրհնության կարգը կատարվեց հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Սամուել քահանա Թորոսյանի:

Վիրահայոց թեմը նպատակադրված է արդի պահանջներին համահունչ նոր շունչ տալ Թբիլիսիում Թումանյանի տանը, «Վերնատան» օրինակով այստեղ ծավալել գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ստեղծել ազգագրության ուսումնասիրության և զարգացման, հայ և վրաց արվեստի գործիչների մշակութային կապերի օջախ, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի մասնաճյուղ, դարավոր հարուստ ավանդներ ունեցող վիրահայության հոգևոր, մշակութային ժառանգության թանգարան, գրադարան: Կենտրոնում կգործեն նաև Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը և ՀՀ գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի անվան հյուրատունը: Ժամանակի ընթացքում «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնը կդառնա Թբիլիսիի ազգային փոքրամասնությունների մշակութային երկխոսության ու համերաշխության հարթակ և կնպաստի վիրահայ համայնքային է՛լ ավելի աշխույժ գործունեությանը:  

Բացման արարողությունից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանն ընթերցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը, որում նշվում էր, որ Սուրբ Էջմիածինը գոհունակությամբ է տեղեկացել Թբիլիսիում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոնի բացման մասին: «Թումանյանի անունը նվիրական է մեր ժողովրդի համար: Նա իր կյանքի ողջ ընթացքն ապրեց հայության հոգսերով եւ ուրախություններով, և անմնացորդ կերպով պայքարեց հայ ժողովրդի ու հայրենիքի բարօրության համար: Հովհաննես Թումանյանի այս տունը հարգանքի տուրք է հայ հանճարի լուսավոր հիշատակին: Ուրախ ենք, որ մեր ժողովրդի զավակների ջանքերի շնորհիվ պատմական այս օրրանը փրկվեց օտարացումից եւ վերադարձվեց հայ ժողովրդին»,-ասված էր ուղերձում:

Շնորհավորական ուղերձ էր հղել նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը՝ խորին երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ներդրել այդ կարևոր գործի իրականացման համար:«Այստեղ նախ պետք է հիշատակել Հայաստանի գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լեւոն Անանյանին, ում նախաձեռնությամբ էլ սկիզբ դրվեց այս գործընթացին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ հայրենակցին՝ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանին, ով առաջինն արձագանքեց հիմնախնդրի կարգավորմանը»,- նշված էր դեսպանի ուղերձում:

Դեսպանի խոսքով՝ Հովհաննես Թումանյանի նկատմամբ հայ ժողովրդի սերն ու ակնածանքը երևում է նրան շնորհված Ամենայն հայոց բանաստեղծ պատկառելի տիտղոսով. «Թումանյանի հիշատակի հետ կապված անգամ չնչին մասնիկի պահպանումը կարևոր է, որպես հայեցի դաստիարակության հզոր գործոն: Ահա թե ինչու նրա տունը հայ համայնքին հանձնելը թանկագին ներդրում է հայապահպանության գործում: Մեր պետությունը մեծապես շահագրգռված է Հայաստանի մշակութային գործունեությանն առնչվող նյութական բարիքների պահպանությամբ, անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում են նրանք գտնվում: Սակայն պետք է խոստովանել, որ մենք դեռ չենք հասել այն աստիճանի ֆինանսական հզորության, որ կարողանայինք իրականացնել մեր բոլոր հայրենանվեր բաղձանքները»:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձում նշվում էր, որ Թումանյանն իր գրական և հասարակական գործունեությամբ անմնացորդ ծառայել է իր ժողովրդին ու շարունակելու է ծառայել: «Թումանյանի օջախն իզուր չէ անվանվել շարունակական, հարատև տեսակցությունների վայր: Այս տունը կարելի է համարել ոչ միայն հայ-վրացական գրական կապերի, այլ երկու ժողովուրդների բարեկամության տուն»,- ասվում էր նախարարի ուղերձում:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն իր ելույթում պատահական չհամարեց նախաձեռնության իրականացողների շարքերում Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լեւոն Անանյանի անունը: «Պատահական չէ այն փաստը, որ հենց Գրողների միությունից պետք է սկսվեր այս ողջ գործընթացը, քանի որ Թումանյանի առաջին, այսպես ասած, դատապաշտպանը հենց գրողները պիտի լինեն: Հովհաննես Թումանյանը հայոց ինքնության վրա ամենամեծ կնիքը կրած գրողն է: Վերնատունը հավաքական մեծ գործ էր կատարում բանահյուսության, ժամանակակից գրողների, մեր պատմության համար: Պատահական չէ, որ այստեղ Աղայանը, Իսահակյանը, Դեմիրճյանը, Շանթը, Սարյանը՝ ամբողջ հայի ոգին էին ցանկանում գումարել, և այդպես էլ եղավ»,-ասաց նա:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն իր ելույթում նշեց, որ 2012-ին շատ դժվար էր հավատալ, որ հինգ տարի հետո տեղի կունենա Թումանյանի այս «մեծ վերադարձը»: Նա շեշտեց, որ, ընդհանրապես, վերջին տարիները վիրահայոց համայնքի կյանքում փոփոխությունների ժամանակներ էին. դրա վկայությունն են թե «Թումանյանի տուն» կենտրոնի բացումը, թե Թբիլիսիի վերանորոգված Սուրբ Գևորգ եկեղեցին, և թե այն ակտիվությունը, որ կա վիրահայոց մեջ:

«2012 թվականին շատ քիչ էին մարդիկ, ովքեր պատրաստ էին այդ քայլ առաջն անել, որպեսզի սա դառնա իրականություն: Կարծես նախախնամությամբ, երբ մենք ձեռնամուխ եղանք «Արմենպրես»-ի լուսանկարների արխիվային հատվածի թվայնացմանը, հայտնաբերեցինք, որ Թումանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների բոլոր նեգատիվները պահպանվել են:  Կարծում եմ՝ Վերնատան մշակութային բացմանը մեր ցուցահանդեսը կբերենք այստեղ եւ կրկնօրինակը կթողենք «Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում»,- հավելեց Անանյանը:

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարաններից մեկում, Լադո Ասաթիանի փողոցի թիվ 44 տան վերնահարկում, ուր ավելի վերև «աստղալից երկինքն էր ու Աստված», 1899 թվականին հիմնվում է «Վերնատուն» գրական ակումբ-խմբավորումը: Խմբակի հիմնական անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկոլ Աղբալյանը: Ակումբի հավաքների ժամանակ կազմակերպվում էին գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ուսումնասիրվում էին հայ և համաշխարհային գրականությունն ու բանահյուսությունը:  

1909 թվականին Թումանյանի ընտանիքը տեղափոխվում է Ամաղլեբա փողոցի թիվ 18 տան երրորդ հարկի բնակարան, որտեղ մինչև մահ ապրում է Մեծ Բանաստեղծը իր ընտանիքի հետ: Չնայած այս տանն այլևս չէր գործում «Վերնատունը», բայց մտավորականները շարունակում են համախմբվել Թումանյանի մոտ: «Ո՞վ չի եղել այս փոքրիկ սեղանի շուրջ՝ Աղայանն ու Կոմիտասը, Լեոն ու Շիրվանզադեն, Մառն ու Ջիվելեգովը, Շանթն ու Սիամանթոն, Իսահակյանն ու Փափազյանը, Հովհաննիսյանն ու Ծատուրյանը, Բրյուսովը, Գորոդեցկին, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին և շատ ու շատ ուրիշներ»,-գրում է Նվարդ Թումանյանն իր հուշերում:

Վրաստանի խորհրդայնացումից հետո Հովհաննես Թումանյանի ընտանիքը Վրաստանի Ռևկոմի կողմից մանդատ է ձեռք բերում առ այն, որ իրենց տունը ենթակա չէ բռնագրավման, և որևէ մեկի բնակեցումն այստեղ անթույլատրելի է: Բայց չնայած սրան, նախորդ դարի 30-ական թվականներից սկսած, բնակարանի բռնագրավման տագնապը շարունակում է մեծանալ: 1932 թվականին տան մի հատվածում նոր բնակիչներ են բնակեցվում: Ընտանիքի մտահոգված անդամները դիմում են Վրաստանի և Հայաստանի համապատասխան մարմիններին, և Ավետիք Իսահակյանի միջնորդությամբ հնարավոր է լինում պահպանել տունը: 1953 թվականին այստեղ բացվում է Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 քաղաքային գրադարանը:

Պատմական այս բնակարանի ճակատագրով մտահոգված էր համայն հայությունը: 2012 թվականին ՀԳՄ նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Գյումրիի քաղաքապետ (այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր) Վարդան Ղուկասյանի աջակցությամբ գնվում է Վրաստանի անկախացումից հետո վաճառված բնակարանի գրադարանային հատվածը և փոխանցվում է Վիրահայոց թեմին՝ առ ի գործածություն վիրահայ համայնքի:

2015 թվականին IDeA հիմնադրամի կողմից գնվում է նաև տան՝ ժառանգներին մնացած մասը և նախօրոք ձեռք բերված հատվածի հետ միասին, ամբողջական տեսքով նվիրաբերվում է Վիրահայոց թեմին՝ որպես սեփականություն:

Տան վերանորոգման և կահավորման աշխատանքներն իրականացվում են թեմի միջոցներով և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ու IDeA հիմնադրամի աջակցությամբ:

Թումանյանի վերջին բնակարանի, այսօր արդեն՝ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի պատմության էջերը բացվել են Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Լևոն Անանյանի, Վարդան Ղուկասյանի, IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանի ջանքերով: «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի բացմանը մեծապես նպաստել են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանությունը:  

 

“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации Путина