Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի` ձի­ով քայ­լը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Խորհր­դատ­վա­կան կար­ծիք­նե­րը իրա­վա­կան հե­տև­անք­ներ են ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մի «անտեր» շենքի ոդիսական. ի՞նչ վիճակում է ՊՆ նախկին շենքը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեմպերը դանդաղ են, մարդիկ էլ աշխատավարձ չեն ստացել ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հի­մա էլ ձկնոր­սու­թյա՞ն թե­մա­յով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Բացօթյա կինոդիտումներ՝ «Գառնի» արգելոց-թանգարանում

Այսուհետ շարժական մեծ  էկրանին ֆիլմեր կներկայացվեն  պատմամշակութային  տարբեր հուշարձանների  տարածքներում:  Այս մասին տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից՝ նշելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացօթյա  կինոդիտումների  կազմակերպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել  հանրության շրջանում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ շրջիկ  կինոսրահը  օգոստոսի 12-ին,  ժամը  20. 30-ին  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կցուցադրի  ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նկարահանված  «Երազած նարինջներ»  ֆիլմը:  Մինչ  այդ,  հանդիպում-քննարկում է նախատեսվում  ֆիլմի  սցենարիստ  Հասմիկ Մատիրյանի հետ:

Շուրջ մեկ ժամ տևողությամբ  կինոնկարը` արմատներով  մուսալեռցի  սցենարի  հեղինակի  նախնիների  ու  հայոց  ցեղասպանության    մասին  պատմող  նրանց  հիշողությունների  էկրանավորումն է: 

website by Sargssyan