ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մայր Աթո­ռում բաց­վել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Իմա­ցեք՝ ար­դյո՞ք դուք հա­մար­վում եք գույ­քա­հարկ վճա­րող ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նը դե­ռևս չի մշա­կել տնտե­սա­կան զար­գաց­ման սթրե­... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թանկարժեք գույք՝ գեղանկարների ու գեղաքանդակների տեսքով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Բա­րի Սա­մա­րա­ցի» գոր­ծա­րա­նում նույն մի­ջա­վայ­րն ու գոր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հրդեհ՝ Մարգահովիտ գյուղի մոտ․1 տոննա խոտով բարձված բեռնատարն ամբողջությամբ այրվել է ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության՝ մանկապղծության մեջ մեղադրվող նախկին գործակալը ճանաչել է իր մեղքը Երևանում բախվել են Mustang-ը, Toyota-ն և ВАЗ 2104-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. Shamshyan.com Խոշոր վթար Արմավիրի մարզում. բախվել են զինծառայողների մեքենաներ. կան վիրավորներ Տեղի ունեցավ զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հուղարկավորությունը «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից Մարինկա Խաչատրյանի ու սիրելիի ջերմ և շատ սիրառատ լուսանկարը. ՖՈՏՈ Ադրբեջանցի հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը և այնտեղ տեղադրել Իլհամ Ալիևի ելույթը Նադալը Ֆեդերերին չի հրավիրել իր հարսանիքին Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի խորհրդի անդամ է ընտրվել Ռուբեն Թոփչյանը Ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու և սպանության դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրներին. ՔԿ

«ԱՐԱՐ» ծրագիրը կօգնի Հայաստանի մարզերում զարգացնել հայ մշակույթն ու կանխել մասնագետների արտագաղթը

«ԱՐԱՐ» ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում մշակութային ոլորտների պահպանումը, տարածումը և հանրահռչակումը: Այն նաև աշխատատեղեր կստեղծի տեղացի մասնագետների համար և կօգնի կանխել արտագաղթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանը:

«Այս ծրագրով ուզում ենք բոլոր գյուղերում ու քաղաքներում ստեղծել մշակութային միավորներ, վերականգնել մեր մշակութային կենտրոնները: Ուզում ենք երեխաներին հաղորդակից դարձնել մեր բազմադարյա մշակույթին, և այդ մշակույթով դառնալ ամուր, կուռ ժողովուրդ: «ԱՐԱՐ»-ի  մասնագետները մեր մշակութային կյանքը թարմացնող հերոսներն են լինելու»,-ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու հավելեց՝ վստահ է, որ ծրագիրը հաջողություն է ունենալու: Կարևորագույն ծրագրի սկիզբն ազդարարվում է Բերդավանից:

«Ծրագիրը ենթադրում է մշակույթի պահպանում, տարածում, զարգացում և հանրահռչակում տեղի մասնագետների ուժերով: Բերդավանում արդեն գտել ենք երկու մասնագետի՝ նկարչության և երգի, որոնք պատրաստելու են երեխաների  խումբ: ՀՀ մշակույթի նախարարությունը պայմանագիր կկնքի մասնագետների հետ, և երեխաները կսովորեն անվճար»,-ասաց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանն ու հավելեց, որ ծրագրի նպատակը միայն մշակույթի պահպանումը չէ, այլ նաև մասնագետների արտագաղթի կանխումը:

Նրա խոսքով՝ կփորձեն Հայաստանի բոլոր համայնքները ներգրավել ծրագրի մեջ: Արդեն իսկ ներգրավված են Ուրցաձորը, Արզականը, Հացիկը, Դվինը և այլ համայնքներ:

«ԱՐԱՐ» ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Ծրագիրը կկենտրոնանա մի քանի ոլորտների վրա` ազգագրական երգ ու պարկերպարվեստասեղնագործություն, կարպետագործությունդեկորատիվ-կիրառական արվեստ, խաչքարագործություն, գորգագործությունժանյակագործություն: Ծրագրի մեկնարկը տրվեց Տավուշի մարզի Բերդավան համայնքից: Մեկնարկին կայացավ համերգ «Սասնա ծռեր» ազգագրական երգի-պարի խմբիԱրսեն Գրիգորյանի, ինչպես նաև տեղի ժողովրդական պարի խմբի մասնակցությամբ:

 

website by Sargssyan