Past.am | Տնային պայմաններում պաղպաղակ պատրաստելու հեշտ եղանակ` ըստ Գեորգի Ավետիսյանի
Պատահար Տիգրանաշենի ոլորաններում. վարորդը և ուղևորուհին տեղո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման մ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթի հաջորդ համարը լույս կտեսնի օգոստոսի 21-ին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արժանապատիվ հեռանալու արվեստը. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դեռ մրցավազքը չսկսած՝ արդեն իրար վրա ցեխ են շպրտում. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն Բացահայտվել են պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձանց զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքեր. պարզվել է 5 կասկածյալի ինքնություն Անցած շաբաթվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ Վանեցյանը հաստատում է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Բարեկարգվում են Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք ճանապարհներ Զեյնալյանը Կարմիր Խաչի ներկայացուցիչներին խնդրել է առավել հաճախ տեսակցել Կարեն Ղազարյանին Հովհաննես Մանուկյանի հրաժարականի իրական պատճառը. մանրամասներ նրա, Քոչարյանի ու Սարգսյանի տարաձայնություններից Արթիկում կողաշրջվել է զինվորական մեքենա Ռումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. փրկարարները վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել Երևանում և 8 մարզերում այսօր կիրականացվեն էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով՝ քաղաքի որևէ թաղամասից Կոչ եմ անում երեխաների համար չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ. Արայիկ Հարությունյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի վրայի գազալցակայանում հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անտառապահի Ոստիկանությունը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը. Ա. Վարդանյանի և Գ. Իսկանդարյանի պաշտպաններ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Ռեալ»-«Աթլետիկո» Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 67-ի Շվեդիայում մեկ գիշերում տասնյակ մեքենաներ այրած անձանցից մեկը ձերբակալվել է Թուրքիայում Ռումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. փրկարարները տարհանել են 120 մարդու

Տնային պայմաններում պաղպաղակ պատրաստելու հեշտ եղանակ` ըստ Գեորգի Ավետիսյանի

Քանի որ համապատասխան մարմինը այդպես էլ մեզ չներկայացրեց, թե որ պաղպաղակն է անվտանգ և չկեղծված, և որ շատերը ինձ են այդ հարցը տալիս, ինձ միայն մնում է մարդկանց տալ հետևյալ խորհուրդը՝

Բնական, անվտանգ և որակյալ պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

Կաթ՝ 1 լիտր (կամ խտացրած կաթ)

Կարագ՝ 100 գրամ

Շաքարավազ՝ 2 բաժակ

Կրախմալ՝ 1 թեյի գդալ

Ձվի դեղնուց՝ 5 հատ

Պատրաստման եղանակը:

Կաթը լցնում եք թավայի մեջ, դնում գազօջախին և անմիջապես ավելացնում կարագը: Թողնում եք, որ կաթը եռա, իսկ այդ ընթացքում մեկ ուրիշ տարայի մեջ հարում եք շաքարավազը, կրախմալը և ձվի դեղնուցներն այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված խառնուրդին աստիճանաբար ավելացնում եք կաթ այնքան, մինչև ստացվի թթվասերի խտությամբ զանգված: Ստացված զանգվածն աստիճանաբար ավելացնում եք եռացող կաթին և սպասում, մինչև նորից եռա: Գազօջախի վրայից վերցնելուց հետո տարան տեղադրում ենք սառը ջրով լի թասի մեջ և խառնում այնքան, մինչև սառչի: Գրեթե պատրաստի պաղպաղակը տեղադրում եք սառնարանի մեջ (ցանկության դեպքում կարող եք նաև ձևավոր տարայով տեղադրել) և սպասում այնքան, մինչև պնդանա և սառչի:

website by Sargssyan