ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վանաձորում «Հալաբյանի կամրջի» տակ հայտնաբերվել է տղամարդու դի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ավ­տո­մե­քե­նա­նե­րի կու­տա­կում է, իսկ գնորդ չկա ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հան­ցա­վո­րու­թյան դեմ պայ­քար՝ նաև քա­ղա­քա­կան պատ­ճառ­նե­... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 26.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Իմ տեսլականը եղել է արտահանմանը միտված տնտեսություն ունենալը. Նիկոլ Փաշինյան Բահրեյնում կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է արձանագրվել Վաղարշապատի ոստիկաններն իրականացրել են «Մի՛ պահիր ապօրինի զենք» օպերացիան. կան բերման ենթարկվածներ Կանացի 5 անուններ, որոնք հաջողություն են բերում. Իսկ Ձեր անունը կա՞ այս ցանկում ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարո՞ղ է մասնակցել քվեարկությանը. իրազեկում Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան Հոլիվուդյան հայազգի պրոդյուսերի քույրը մանրամասներ է պատմում աղմկահարույց գործից Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հաջորդ օրը (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց գործունեությամբ են գրել սեփական դատավճիռը. Նորայր Նորիկյան Ես անձամբ կկտրեմ սեփական ձեռքերս, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա. Փաշինյան Եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայացնելու հերթը. Փաշինյան

Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում

Ականավոր արձակագիր, թատերագիր, սցենարիստ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին՝ ժամը 18։00-20։00-ն, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 24-ին՝ Կամերային երաժշտության տանը, ժամը 12։00-13։30-ը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Մշակույթի նախարարությունից:

Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ի առավոտյան՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո։ Նշանավոր գրողին վերջին հրաժեշտը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ։
Պերճ Արմենակի Զեյթունցյանը ծնվել է 1938թ. հուլիսի 18-ին, Ալեքսանդրիա քաղաքում (Եգիպտոս)։ 1948թ. ընտանիքի հետ ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ Ավարտել է Պյատիգորսկի (ՌՍՖՍՀ) հեռակա մանկավարժական ինստիտուտը, ապա Մոսկվայում՝ բարձրագույն սցենարական դասընթացները։ Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես խմբագրական կոլեգիայի գլխավոր խմբագիր, ՀԳՄ-ում՝ վարչության քարտուղար, «Պիոներ» մանկապատանեկան ամսագրում՝ գլխավոր խմբագիր, ՀՀ մշակույթի առաջին նախարար։

Հեղինակ է ժողովրդականություն վայելող բազմաթիվ վեպերի, թատերգությունների, թարգմանությունների։ Նրա թատերգությունները երկար տարիներ բեմադրվել են և այժմ էլ հաջողությամբ ներկայացվում են Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային և Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում։ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները թարգմանվել, առանձին գրքերով լույս են տեսել ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն և այլ օտար լեզուներով։ Անգլերենից թարգմանել, առաջին անգամ հայ ընթերցողին մայրենի լեզվով ներկայացրել է ժամանակակից համբավավոր հեղինակների։ Պ. Զեյթունցյանը Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ էր։

Շուրջ 35 գրքի հեղինակ է։ Նրա երկերից են՝ «Արշակ Երկրորդ», «Ոտքի′, դատարանն է գալիս», «Ամենատխուր մարդը», «Մեծ լռություն և այլն։ Թարգմանել է Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին», «Կիլիմանջարոյի ձյուները», Գրեհեմ Գրենի «Խաղաղ ամերիկացին», Էրսքին Քոլդուելի «Տաք գետը» և այլն։

«Աստվածների կանչը» պիեսի համար արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի, «Խոր Վիրապ» պիեսի համար՝ Գրական պետական մրցանակի։ Պերճ Զեյթունցյանին շնորհվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի և «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ և այլ պարգևներ։

 

website by Sargssyan