ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈՒԼԻՍԻ)․ Քրիս­տո­նե­ա­կան եկե­ղե­ցին... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է կա­տար­վում գո­ղա­կան աշ­խար­հում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Toyota Vitz 1.0», 5 000 000 ՀՀ դրամ ու աշխատավարձից գոյացած... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի ծանր դա­սե­րը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 17.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Մահացել է ռեժիսոր Անտոն Աղայանցը

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքի 77-րդ տարում Երևանում մահացել է ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Անտոն Աղայանցի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին «Լյուար» սգո սրահում (Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ):Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 29-ին, ժամը 13:00-ին նույն վայրից:

Անտոն Աղայանցը ծնվել է Լենինգրադում( Սանկտ Պետերբուրգ)։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա կրթությունը շարունակել Լենինգրադի թատերական արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում:

1963թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Հեռուստաթատրոնում բեմադրել է Սկառնաչչիի և Տարաբուզիի «Սինյոր Պապագատտո», Քալանթարյանի «Մովսես ապերը», Խանզադյանի «Քարանձավի բնակիչները», Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա», Տեր-Գրիգորյանի «Մեռնող ֆլորան» և այլ պիեսներ:

Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում(պրոֆեսոր):

Հաղորդավար, դերասանուհի Նոննա Զոտովայի ամուսինն էր:

website by Sargssyan