Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մայր թատրոնը նոր տնօրեն ունի

ՄՇԱԿՈՒՅԹ

 Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն այսուհետև կտնօրինի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ՀՀ մշակույթի նախարար ԱրմենԱմիրյանը:

«Համազգային թատրոնում Վարդան Մկրտչյանի կատարած աշխատանքը բարձր գնահատականի է արժանի: Համոզված եմ, որ, նշանակվելով Մայր թատրոնի տնօրեն, նա մեծ պատասխանատվություն կստանձնի և իր բոլոր կարողությունները, գիտելիքները, ունակությունները, կապերն ու հնարավորությունները կօգտագործի ի շահ թատրոնի առաջխաղացման, զարգացման, ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Վարդան Մկրտչյանն ասաց, որ իրեն շատերն են շնորհավորում ու մաղթում, որ «բարով վայելի»: «Ես չեմ հասկանում, թե դա ինչ է նշանակում, քանի որ ուսերիս մեծ պատասխանատվություն եմ վերցնում: Ցանկանում եմ, որ թատրոնը շարունակի քայլել իր վաստակած փառքով և դառնա հանրապետության թատերական այցեքարտը ողջ աշխարհում: Դրան հասնելու համար մեծ աշխատանք է պետք, ինչից մենք չենք խորշում»,-ընդգծեց նորանշանակ տնօրենը:

Մկրտչյանը շեշտեց, որ ցանկացած կառավարում և ղեկավարում ելնում է նախևառաջ գեղարվեստական ծրագրից: «Արմեն Էլբակյանի հետ ճշտել ենք առաջիկա անելիքները. ես լիովին կիսում եմ նրա գաղափարները: Նշեմ, որ հզորացնելու ենք թատրոն-հասարակություն կապը: Հանդիպել ենք ՀՀ պաշտպանության նախարարի հետ ու որոշել, որ այս թատերաշրջանում վաճառված յուրաքանչյուր տոմսի տասը տոկոսը տրամադրվելու է հայոց բանակին»,- ընդգծեց նա:

Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքով` թատրոնն աշխարհի փոքր մոդելն է, և դրա հիմնական նպատակը գաղափարական, տեխնիկական և այլ լուծումները գեղարվեստական ստեղծագործությանը ծառայեցնելն է: «Վարդան Մկրտչյանը երիտասարդ, գործունյա տնօրեն է, որը կօգնի իրականացնել այդ ամենը և չկորցնել ժամանակի զարկերակը»,-ասաց Էլբակյանը:

Անդրադառնալով թատրոնի առաջիկա ծրագրերին` գեղարվեստական ղեկավարը շեշտեց, որ շուտով հանդիսատեսի դատին կհանձնեն «Մեծապատիվ մուրացկանները», «Հարսնացուն հյուսիսից» ներկայացումները: Կլինեն միջոցառումներ նվիրված Վարդան Աճեմյանի, Առնո Բաբաջանյանի, Ժորա Հարությունյանի հիշատակին: Նա հավելեց, որ համագործակցելու են նաև արտերկրից հրավիրված երիտասարդ ռեժիսորների հետ:

Հանդիպման ավարտին Արմեն Ամիրյանը շնորհակալություն հայտնեց թատրոնի նախկին տնօրեն Ստեփան Դավթյանին իր կյանքի երկարուձիգ տարիները թատրոնի բարգավաճմանն ուղղելու համար:

 

 

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար