Ереван, 01.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Նարեկացի» արվեստի միությունը մեծ շուքով նշեց իր 13-րդ տարեդարձը

КУЛЬТУРА

Միությունը, չընդհատելով յուրաքանչյուր տարին հայ մեծանուն արվեստագետներից մեկին նվիրելու ավանդույթը, այս տարին նվիրել էր հայ անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանին: 

Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց մեծանուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի որդին՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանը, ով ներկայումս Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի (ԱՄՆ) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, ինչպես նաև «Բելֆրի» սիմֆոնիկ նվագախմբի և Լոս Անջելեսի հայ համայնքի երգչախմբի երաժշտական մասով տնօրենը:

Երեկոն սկսեց տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Խաչատուր Ավետիսյանի մեկը մյուսի հետևից հնչող դյութիչ մեղեդիները տարածվել էին ողջ դահլիճով:

Նույնիսկ ոտքի վրա կանգնած հանդիսատեսը մինչև միջոցառման ավարտը մեծ հիացմունքով վայելեց Խաչատուր Ավետիսյանի անզուգական ստեղծագործությունները, իսկ կոմպոզիտորի որդու ելույթն աննկարագրելի ոգևորությամբ և ցնծությամբ ընդունվեց:
Երեկոյի ընթացքում երաժշտական համարներով ելույթ ունեցան ծրագրի ղեկավար և մենակատար Լուսինե Ազարյանը (սոպրանո), մենակատար Պողոս Եղիազարը (տենոր), մենակատար Սմբատ Խալաթյանը (ժողովրդական երգիչ), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Րաֆֆի Միքայելյան), «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), «Նովա» ազգային նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար`Հովիկ Սահակյան), «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան): 

Միջոցառման վերջում «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Միքայել Ավետիսյանին և «Փարոս» կամերային երգչախմբի անդամ պարոն Կարապետյանին (Խաչատուր Ավետիսյանի մասին լույս ընծայված բրոշուրում զետեղված նկարների մեջ, որտեղ պատկերված են հայտնի կոմպոզիտորներ, կա նաև պարոն Կարապետյանը) շնորհեց յուրահատուկ նվեր-պարգև՝ միության խորհրդանշանով փոքրիկ խաչքար, որը համատեղում է Տիրոջ օրհնությունը և մշակույթը։ 

-    Այս նվերով մենք ձեզ ենք տալիս «Հայ մշակույթի դեսպան» լինելու կոչումը, քանի որ դուք այն մարդկանցից եք, ովքեր հայ ազգի պատիվը բարձր են պահում ամբողջ աշխարհում: 

Վստահ եմ, որ այսօր Խաչատուր Ավետիսյանի հոգին մեզ հետ էր և իր որդու միջոցով ներկայացրեց հայ երաժշտության մաքուր և անզուգական մեղեդիները: Ոչ միայն ինձ, այլ նաև շատերիդ համար էր այսօր յուրահատուկ և խորհրդանշական երեկո …

Աստծո կամքով կարողացանք Հայաստան հրավիրել Միքայելին և այս երեկոն կազմակերպել,- նշեց Նարեկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան ողջ անձնակազմին, «Փարոս» կամերային երգչախմբին, Սմբատ Խալաթյանին՝ միության կողքին լինելու համար:

Թեև համերգը ավարտվել էր, բայց հանդիսատեսի ծափահարությունները չէին դադարում:

-    Շնորհակալություն ձեզ, հարգելի՛ հանդիսատեսներ, որ այսօր այստեղ եք, ու դահլիճը լեփ-լեցուն է: Շնորհակալություն «Նարեկացի» արվեստի միությանը, որ այսօր այստեղ եմ և, որ առիթ ունեցա աշխատել նման երիտասարդ, բայց պրոֆեսիոնալ երաժիշտների հետ: Հեռվից հետևում եմ միության աշխատանքներին և հիանում ձեր գործով: Շնորհակալություն՝ նման պատվի և հաճույքի արժանացնելու համար: Ես շարունակ պետք է պահպանեմ կապը այս միության հետ…, -իր ելույթում ընդգծեց Միքայել Ավետիսյանը:

Երեկոյին ներկա էին դեսպաններ, հայ անվանի արվեստագետներ, մտավորականներ՝ կոմպոզիտոր, երգիչ,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, քանոնահարուհի, երաժշտագետ, արվեստագետ Անժելա Աթաբեկյանը, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը, դիրիժոր, խմբավար և մանկավարժ Տիգրան Հեքեքյանը, գրականագետ, թարգմանիչ, ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քեսայանը, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանը, ազգագրագետ և բանագետ Արուսյակ Սահակյանը, մեծանուն բանաստեղծ, Խաչատուր Ավետիսյանի  «Օրատորիա»-յի խոսքերի հեղինակ Լյուդվիգ Դուրյանի ընտանիքի անդամները և ուրիշներ:

«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է կատարել հայ ազգային մշակույթի հարատև առաջընթացին նպաստելու վեհ առաքելությունը՝ շարունակելով կյանքի կոչել  բազմաթիվ  մշակութային  նախագծեր և ծրագրեր… 

Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City Fest