Դիզայներական հնարքներ առանց պատուհանների սենյակներն ավելի գեղեցիկ դարձնելու համար
ԼԱՅՖԻհարկե սենյակներն առանց պատուհանների այդքան էլ հարմարավետ չեն լինում։ Սակայն պետք չէ միանգամից հանձնվել։ Կան մի շարք հետաքրքիր և յուրահատուկ դիզայներական լուծումներ, որոնք կօգնեն պատուհան «ստեղծել» ձեր բնակարանում։
Fresher.am-ն առաջարկում է այդ լուծումներից մի քանիսը՝ վստահ լինելով, որ կօգտվեք դրանցից և ձեր բնակարանն ավելի հարմարավետ կդարձնեք։
1․ Ամենատարածված և օրիգինալ տարբերակներից մեկը արհեսատական պատուհան ստեղծելն է։ Հոգեբանները պնդում են, որ անգամ արհեսատական պատուհաններն ունենում են դրական ազդեցություն մարդու հոգեբանության և նյարդային համակարգի վրա։ Դրանք իրական պատուհանի տպավորություն են թողնում, և մարդու մոտ առաջացնում են նույն զգացողությունները։
2․ Տարածության տպավորություն են թողնում վարագույրները, որոնք կախված են այն հատվածում, որտեղ պատուհան պիտի լիներ։ Արհեսատական պատուհանի լավագույն տարբերակը նկարներն են։ Այս դեպքում դուք նույնիսկ կարող եք ընտել, թե ինչ պատկեր եք ցանկանում տեսնել պատուհանից։ Պատուհանի նմանությամբ պատրաստված դարակներ ևս հաճախ օգտագործվում են։
3․ Հաջորդ տարբերակը ֆոտոպաստառներ օգտագործելն է։ Դուք կարող եք ընտրել ձեր բնակարանի գույներին համապատասխանող պաստառներ՝ ձեր ցանկացած տեսարանով։ Այս հնարքից հաճախ օգտվում են հեռուստատեսությունում և կինոարդյունաբերության մեջ։ Ցանկալի է, որ պաստառները լինեն ավելի վառ գույների՝ բացակայող պատուհանի ապահովող լուսավորությունը լրացնելու համար։