Շինություններ ահավանական ճարտարապետությամբ և շլացուցիչ գեղեցկությամբ
ԼԱՅՖԱյս կառույցների հեղինակները հերքում են ընդունված կանոնները և ի չիք են դարձնում կարծրացած պատկերացումները ճարտարապետական կառույցների վերաբերյալ:Հին թե նոր, բարդ թե պարզ կառուցվածքով այս շինությունները անկասկած աշխարհի ամենաանհավանական ճարտարապետական ստեղծագործություններն են:Դրանցից մի մասը խիստ գրավիչ են, կան նաև այնպիսինները, որ շատ արտասովոր տեսք ունեն, կան նաև պարզապես խենթ կառուցներ,որոնք զարմացնում են իրենց անսովոր տեսքով:
Լոտոսի վանք Դելի, Հնդկաստան
Կառուցվել է 1986 թ.-ին, գտնվում է Հնկաստանի մայրաքաղաք Նյու-Դելիում: Կառուցված է սպիտակ քարից, ունի բացվող լոտոսի տեսք, զբոսաշրջիկների սիրելի վայրն է:
Գուգենհայմի թանգարան Բիլբաո, Իսպանիա
Կառուցվել է ամերիկացի ճարտարապետ Ֆրենկ Գերիի նախագծով, տիտանից,մակերևույթն ալիքաձև է, վրայի գծերի շնորհիվ արևի ճառագայթների ազդեցության ներքո պատերի գույնը փոփոխվում է:
Թեք տուն
Սոպոտ, Լեհաստան
Այս շինությունը իրոք ոչ մի հարթ պատ և ուղիղ անկյուն չունի:Այնպիսի տպավորություն է, որ այն արևի ջերմությունից մի քիչ հալվել է, այն նման է հեքիաթային խրճիթի: Թեք տունը կառուցվել է 2004 թ.-ին: Այս շինությունում գործում են սրճարաններ, առևտրի սրահներ, ակումբներ:Մթության մեջ այն ավելի գեղեցիկ և հեքիաթային է:
Սպիտակ վանք
Չիանգ-Րայ, Թայլանդ
Անկասկած Սպիտակ վանքը աշխարհի ամենագեղեցիկ շինություններից մեկն է: այն գտնվում է Չիանգ-Րայ քաղաքից դուրս: Շինությունը սառցե տան տեսք ունի, նրա պատերը արևի շողերից յուրահատուկ ձևով շողշողում են, քանի որ մակերևույթը տեղ-տեղ պատված է ապակե կտորներով:
Շենք- Զամբյուղ
Օհայո, ԱՄՆ
Կառուցվել է 1997 թ.-ին, կշռում է 8500տ., շինության վրայի ցուցափեղկը պատված է 23 կարատանոց ոսկով: Այնտեղ կան սրահներ, գրասենյակներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: