Ռուսաստանի պաշտոնյաներին դիմավորում են սովետական կարգով
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՀայաստանում է գտնվում ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան: Նրան ընդունել է նաև Սերժ Սարգսյանը: Վասիլևան այցելել է նաև Մանկավարժական համալսարան, որտեղ նրան դիմավորել են այսպես:
Թե ինչպիսի շուքով են դիմավորում Հայաստանում ռուս պաշտոնյաներին ՝ նորություն չէ: Խոսքն այս դեպքում մի պաշտոնյայի մասին է, որը բավական սկանդալային հայտարարություններով է հայտնի, մասնավորապես ԱՊՀ տարածքում միասնական տառատեսակի անցնելու հետ կապված: Հատկանշական է, որ Վասիլևան Հայաստանում է գտնվում ռուսաց լեզվի խորացված ուսուցման մասին քննարկումների ընթացքում:
Ռուսական կողմը Հայաստանի դեմ իր քաղաքական նկրտումներում չի կաշկանդվում նաև մշակութային գործիքակազմ կիրառել: Վերջերս Երևան էր այցելել նաև ՌԴ մշակույթի նախկին նախարարը և արժանացել կրկին փառահեղ ընդունելության: Մինչ այդ էլ պրոկրեմլյան լրագրողներն էին ինտենսիվորեն գալիս Հայաստան և խոսում Հայաստանում տաքսիստների ՝ ռուսերենին վատ տիրապետելու մասին:
Ստացվում է այնպես, որ քաղաքական լծակներն այլևս բավարար չեն, և ռուսական կողմն արդեն փորձում է նաև մշակույթի և լեզվի հարցերում ճնշում գործադրել: Հայաստանյան իշխանություններն էլ կամ վախից, կամ սովետական իներցիայով շարունակում են դիմավորել ու ճանապարհել նրանց:
Սարգիս Մեսրոպյան