Սերժ Սարգսյանի հեռանալու երաշխիքները
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԺամանակ թերթը գրել էր, որ Կարեն Կարապետյանի կառավարության երիտասարդ անդամները ակտիվորեն քննարկում են Կարեն Կարապետյանի ՝ վարչապետի պաշտոնում մնալու և Սերժ Սարգսյանի հեռանալու խնդիրները: Քննարկվում է նաև վերջինիս ու նրա ընտանիքի անդամներին հեռանալու դեպքում քաղաքական երաշխիքներ տալու հարցը:
Իրականություն է այս լուրը, թե ոչ, այդքան էլ կարևոր չէ: Չնայած այն հանգամանքին, որ անձամբ վարչապետը քանիցս հայտարարել է, որ ցանկանում է մնալ վարչապետի պաշտոնում: Ամեն դեպքում պարզ է մի բան, որ ներիշխանական հակասությունները հասել են այնպիսի կետի, որ դրանք այլևս հնարավոր չէ թաքցնել:
Հետաքրքական է նաև, որ դրվում է ոչ թե իշխանության մեջ ուժերի փոխհարաբերակցության ճշգրտման, այլ ինշխանությունն ամբողջովին վերցնելու հարցը: Սա ևս պատահական չէ, որովհետև նոր սահմանադրությամբ և առաջիկայում նախատեսվող օրենսդրական փոփոխություններով Անվտանգության խորհրդի կառավարման տակ են դրվում բոլոր ուժային կառույցները: Ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը իր համար բուֆեր է ստեղծում ՝ վարչապետի պաշտոնի համար պայքարում ձախողելու կամ ցանկություն չունենալու դեպքում ՝ գնալ անվտանգության խորհուրդ և ՀՀԿ-ի ղեկավարը լինելով ղեկավարել երկիրը ՝ թե ուժային, թե կուսակցական պրիզմաներից:
Արտակ Ասլանյան