ԶԼՄ-ների կեղտոտ խաղը․ինչո՞ւ են թիրախավորում «Ծառուկյան» դաշինքին
БЛОГՍևակ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է .
Հայաստանի թիվ մեկ քաղաքական թեման այս օրերին ապագա վարչապետի հարցն է։ Այլ հարց է, թե իսկապես դա թիվ մեկ թեման է, թե պարզապես այդպիսին է դարձել մեր լրատվականների համառ ջանքերի շնորհիվ, բայց փաստ է այն, որ այսօր բոլոր լրատվականներում ամենաշատը արծարծվում է հենց այս հարցը։
Եվ չգիտես ինչու ամեն անգամ այս հարցը շրջանառելիս լրատվականների կողմից թիրախավորվում են հենց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, որոնց մշտապես, ամեն պատեհ կամ անպատեհ առիթով հարցնում են կամ ապագա վարչապետի, կամ ներկայիս Կառավարության գործունեության մասին։
Իհարկե պատգամավորը պետք է միշտ պատրաստ լինի ցանկացած ոլորտում հարցերին պատասխանել։ Եվ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները հենց դա էլ անում են։ Լինելով ժողովրդի կողմից ընտրված գործիչներ, նրանք մշտական հանդիպումների հետ են իրենց ընտրողների հետ, մշտապես դիտարկում են նրանց կենսակերպն ու դրանցում եղած լավ կամ վատ փոփոխությունները։ Բնականաբար, երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը տեսնում է, որ իր ընտրողների շրջանում չկան դեպի լավը գնացող էական և առնացքային փոփոխություններ, նրանց կյանքում չեն եղել դրական տեղաշարժեր, ապա նա պետք է ասի, որ Կառավարության գործունեությունը չի ապահովում դրական տեղաշարժեր ՀՀ քաղաքացու կյանքում, պետք է եզրակացնի, որ գոհ չէ Կառավարության գործունեությունից և պետք է նաև բարձրաձայն հայտարարի այդ մասին։
Հասկանալի է, որ այս մասին պետք է ասի ոչ թե մեկ պատգամավոր, այլ բոլոր այն պատգամավորները, ում թիրախավորված նույն հարցով դիմում են լրատվամիջոցները։ Հետաքրքիրը, սակայն, այն է, որ նույն հարցով «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորների դիմելուց հետո այսօր նույն այդ լրատվամիջոցները գրել էին, որ «Ծառուկյան» դաշիքնի պատգամավորները իբր սկսել են ուղղորդված քննադատել Կառավարությանը։
Այնինչ «Ծառուկյան» դաշինքը պարզապես, ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, հստակ պատասխանատվություն է կրում իր ընտրողի առաջ, և եթե նրա ընտրողը դժգոհ է Կառավարությունից, ուրեմն դաշինքի պատգամավորները բոլորը պետք է բարձրաձայնեն այդ մասին։ Ինչ վերաբերում է ապագա վարչապետի հարցին, ապա դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 11-ին հստակ հայտատարել էր, որ ապագա վարչապետի հարցը սահմանադրորեն ամբողջությամբ գտնվում է ՀՀԿ-ի տիրույթում և դաշինքը այդ առումով անելիք չունի։
Այսքանից հետո մեծ հարց է, թե ինչո՞ւ զլմն-երը այս հարցով ՀՀԿ-ի պատգամավորներին թմբկահարելու փոխարեն մշտապես դիմում են հենց «Ծառուկյան» դաշիքնի պատգամավորներին, այն դեպքում երբ ապագա վարչապետի հարցը բացառապես ՀՀԿ-ի տիրությում է և նրա գործն է։ Գուցե նպատակը այն է, որ ապագա վարչապետի հանելուկի մեջ, որն արդեն ամիսներ շարունակ ալեկոծում է հայակական լրատվական և քաղաքական դաշտը, փորձում են ներքաշել նաև «Ծառուկյան» դաշինքին, այն դեպքում, երբ դաշինքը որևէ անելիք չունի այդ հարցում և այդ մասին հայտարարել է ամենաբարձր մակարդակով։
«Ծառուկյան» դաշինքը մշտապես կապի մեջ է իր ընտրողի հետ և պատասխանատու է նրա առաջ ստանձնած պարտավորությունների մասով։ Եվ եթե ընտրողը դժգոհ է իր կյանքից, ապա «Ծառուկյան» դաշիքնը պետք է դա բարձրաձայնի։ Իսկ ապագա վարչապետի հարցը բոլորովին այլ տեղում է լուծվելու և ներքաշել այդ ամենի մեջ «Ծառուկյան» դաշինքին առնվազն կոռեկտ չէ։ Այս առումով զլմ-ները շատ կեղտոտ խաղ են խաղում՝ դաշինքին փորձելով ներքաշել ներիշխանական ինտրիգների մեջ։ Այնինչ «Ծառուկյան» դաշինքն ունի իր ուրույն ծրագիրը և անշեղորեն շարժվում է իր քաղաքական ուղով։