ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Հան­քա­խոր­շի փլուզ­ման հե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2020 թվա­կա­նին ար­տա­խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թվի ավե­լա­ցում.ի՞նչ են վկա­յում ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բա­լա­յին հա­մա­կար­գը ոչ հա­վա­սար պայ­ման­ներ է ստեղ­ծում ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանավորների կյա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՈՒՂԻՂ․ Անասնաբույծները և մսավաճառները հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ուղիղ Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը Լևոն Քոչարյան. «Մեր շարքերը օր օրի համալրվում են» Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմի հայտարարությունը Դանակահարություն՝ Երևանի թիվ 191 դպրոցում. 15-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com «Սպանդանոցից միս են բերել, շան դեմը գցես, չի ուտի»․ գյուղացիները դադարեցրեցին ակցիան եւ որոշեցին սպասել Սիսիանում երկու անձինք քաշքշել են ոստիկաններին, պոկել ուսադիրները եւ հարվածել. նրանք ձերբակալվել են Արմավիրի մարզի Այգեվան համայնքում 21-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև կնվազի Խորհրդարանը քննարկում է բանկային գաղտնիքը բացելու մասին օրենքը Խախտումներով արված գնահատման հիման վրա իրականացված պետգույքի օտարման հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս. Դատախազություն Գազի գնի բարձրացման համար վճարվելու է սպառողի գրպանից. Այլընտրանքային նախագծեր խումբ

«Գրիգոր Նարեկացի». Վիգեն Չալդրանյանը կնկարահանի նոր ֆիլմ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ սպասված հանդիպում կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի հետ:

Հանդիպումը մեկնարկվեց «ՄՈՏՈՐ... ՍՏՈՊ...» ՝ ըստ Վիգեն Չալդրանյանի» ֆիլմի ցուցադրմամբ, որից հետո իրեն այդքան շատ սպասող հանդիսատեսի շարքերից բեմ բարձրացավ Վիգեն Չալդրանյանը: Չդադարող ծափերի ներքո «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանը հանդես եկավ հայտարարությամբ.

- Վիգեն Չալդրանյանն ընտրվել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ: Մենք ուրախ ենք, որ առաջինն ենք շնորհավորում նրան…,-ուրախալի լուրով և ծափերով մեկնարկեց հանդիպման երեկոն «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանը:

Վիգեն Չալդրանյանը ներկաներին պատմեց, թե ինչպես է մտել կինոյի աշխարհ, ինչ գործունեություն է ծավալել և ծավալում թատրոնում, ինչպես նաև Թատերական ինստիտուտում իր աշխատանքային ծրագրերի և իր ապագա աշխատանքների, ընտանիքից հեռու լինելու դժվարությունների, այդ դժվարությունների դիմաց ստացած դրական արդյունքների, իր և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի մտերմության, միության փոքրիկ լինելու, բայց հսկայական առաքելություն կատարելու մասին:

- Անսահման ուրախ եմ, որ այստեղ եմ: Ուրախ եմ, որ տեսնում եմ այսքան փայլուն աչքեր, ուրախ եմ՝  իմ լավ արվեստագետ ընկերներին հանդիպելու համար: Թեև այս միության տարածքը փոքր է, բայց այն իր հիմնադիր Նարեկ Հարությունյանի հետ շատ մեծ առաքելություն է կատարում: Արվեստի այս օջախը ինձ համար շատ հարազատ է, և ես հենց այս բեմից էլ կասեմ, որ 2018-2019 թվականներին  կսկսեմ իմ համախոհների հետ նկարահանել «Գրիգոր Նարեկացի» ֆիլմը...,- իր խոսքում նշեց Չալդրանյանը:

Այս հայտարարությունից հետո Լևոն Իվանյանը միության կողմից կինոռեժիսորին նվիրեց «Նարեկ» և մաղթեց բեղմնավոր աշխատանք, որի արդյունքում կունենանք ևս մեկ արժեքավոր ֆիլմ:

website by Sargssyan