Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Համահայկական առաջնորդն» ընդդեմ «ժողովրդի սիրելիի». Սարգսյանի թիմը կրկնում է Քոչարյանի հնարքը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո տեղի ունեցած  ճեպազրույցի ժամանակ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը համահայկական առաջնորդի ելույթ էր: Սա շարունակությունն է այն մոտեցման, որ նախապատրաստվում է արդեն մի քանի ամիս շարունակ ՝ դեմոգրաֆիական խնդիրների, ներգաղթի, Հայաստա-Սփյուռք հարաբերությունների, Հայաստանի բնակչությունը ավելացնելու մասին խոսակցությունների ֆոնին հանրությանը Սերժ Սարգսյանին մատուցել որպես համահայկական թեկնածուի:

Տեխնոլոգիան այս նոր չէ: Ժամանակին այն կիրառել է Ռոբերտ Քոչարյանը, երբ բանտից ազատեց դաշնակցականներին և նրանց ակտիվ մասնակցությամբ ներգրավվեց սփյուռքահայերին Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքին ՝ համազգային թեկնածուի կերպար ձևավորելու համար: Հենց այդ նույն ժամանակ էլ, կասկածելի ծագում ունեցող ֆինանսական աղբյուրներից կառուցվում էր Հյուսիսային պողոտան, որ նաև Քոչարյանի խաղաքարտերից մեկն էր դառնալու:

Իսկ այդ ամենի թիրախը Կարեն Դեմիրճյանն էր ՝ համաժողովրդական թեկնածուն, սովետական միության հայաստանյան դեմքերից մեկը, ում Քոչարյանը հակադրվում էր որպես համազգային թեկնածու: Իսկ Դեմիրճյանի ժամանակներին վերագրվող շինարարական բումին Քոչարյանը պատասխանում էր յուրատեսակ շինարարական ալիքով, որ հետո Տիգրան Սարգսյանի կողմից շինարարական փուչիկ պիտի անվանվեր:

Հիմա էլ Սերժ Սարգսյանն է փորձում մտնել համազգային թեկնածուի կերպարի մեջ: Ինչու՞: Որովհետև հայաստանյան թեկնածու լինելու բոլոր լեգիտիմ շանսերը սպառվել են, հասարակ քաղաքական գործունեության հիմավորումները ձախողվել են ու կարիք կա ստեղծել մեկ այլ, վերհայաստանյան, վերքաղաքական հարթակ ու փորձել այդտեղ ներկայանալ որպես առաջնորդ: Իրավիճակը նման է Քոչարյանի համազգային թեկնածու դառնալու իրավիճակին նաև այնքանով որ Կարեն Կարապետյանն էլ Կարեն Դեմիրճյանի հետ է շատ համեմատվում ՝ զուտ արտաքին տվյալներով: Բացի այդ, վարչապետի հանրային վարկանիշը ևս նրան տեղավորում է երջանկահիշատակ Կարեն Սերոբիչի կողքին ՝ որպես ժողովրդական թեկնածուի: 

Համազգային և ժողովրդական թեկնածուների այս կրկնվող պատմությունը, սակայն, մի տարբերություն ունի: Քոչարյանն ամբողջովին էր մտել համազգային թեկնածուի դերի մեջ ՝ ցեղասպանությունը հռչակել էր առաջնային օրակարգ, հայդատական ոգով ելույթներ էր ունենում: Կերպարն էլ, անզիջում, մաչոյական առաջնորդի կերպարն էլ, հայդատական հռետորաբանության հետ միասին լրացնում էր այն անհրաժեշտ բաների ցանկը, որ սփյուռքին, այսպես ասած վստահություն էր տալիս ՝ լեգիտիմացնել Քոչարյանի համազգային կերպարը ՝ Հայաստան փող բերելով, գնալ-գալով, պրոքոչարյանական դիրքավորվելով:

Սարգսյանի դեպքում այս սցենարը կրկնելը դժվար կլինի: 2008-ին արդեն սև կատու անցել է Սարգսյանի և սփյուռքի միջև: Բացի այդ, իր հռետորաբանությամբ, Սարգսյանն առավել պրագմատիկ ու դիվանագետ է, առանձնապես մաչոյական տեքստեր չկան, հայդատականությունն ընդգծված չէ նրա հռետորաբանության մեջ: Խարիզմայի մասին էլ խոսելու կարիք չկա ՝ Սարգսյանի մոտ այն բացակայել ու բացակայում է հիմնովին: 

Լևոն Մարգարյան

ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքը