Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տեսնես տիկին Ներսիսյանը վերջապես հանդիպե՞ց ԱԺ նախագահի հետ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

2000 թվականից որդու բուժման նպատակով ՌԴ տեղափոխված ընտանիքը չի իմացել, որ տարիներ անց իր սեփական բնակարանի հյուրասենյակը 2010 թվականին տրամադրել են մի կնոջ, ով, ըստ տիկին Ներսիսյանի, անօրեն ձևով մինչ օրս ապրում է իրենց բնակարանում:

«Փաստաթղթեր կան, որ իբրև թե դատական պրոցես է տեղի ունեցել, խաբեությամբ նշել են, թե պատասխանողը մասնակցել է դատական պրոցեսին: Պատասխանողն իրականում չի մասնակցել դատական նիստերին, քանի որ այդ ընթացքում գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում: Այսօր տեխնիկան այնքան է զարգացել, որ վայրկյանների ընթացքում ցանկացած բառ, ցանկացած հեռախոսային զանգ, ամեն ինչ այսօր հնարավոր է ստուգել: Բայց մենք, գտնվելով Ռուսաստանում, ուրիշները կեղծել են մեր ստորագրությունը և այնպիսի վճիռ են կայացրել, որ մեր տան ճաշասենյակը հատկացվել է մի կնոջ»,– Past.am-ին ասաց տիկին Ներսիսյանը:

Հայաստան վերադառնալուց հետո, երբ իմացել է, թե ինչն–ինչոց է, դիմել է դատարան, բայց 7 տարի է՝ իր պայքարը որևէ արդյունքի չի հանգեցրել: Հուսահատ կինը ստիպված դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, բայց արդեն երկու ամիս է՝ չի կարողանում անձամբ հանդիպել և իր բողոքն անձամբ նրան ուղղել: Դիմում է գրել, տեսակցության օր խնդրել, սակայն ԱԺ նախագահի հետ հանդիպել այդպես էլ չի հաջողվել: Մի քանի օր առաջ ասել են՝ երկուշաբթի, ժամը 11–ին եկեք, բայց նշված օրն էլ պարզ է դարձել, որ ԱԺ նախագահը կրկին զբաղված է և չի կարող ոտքի վրա նույնիսկ 5 րոպեով ընդունել տիկին Ներսիսյանին:

«Մեկն ասում է՝ տեղում չի, մյուսն ասում է՝ գնացել է դեսպանի հետ հանդիպման: Իմ աչքերին շատ տեղերում թոզ են փչել, բայց ես չեմ ուզում հավատալ, որ այստեղ էլ է նույն պատմությունը: Օգոստոսի 14–ից սպասում եմ, որ պարոն Բաբլոյանը ինձ ոտքի վրա, ընդամենը 5 րոպեով ընդունի, բայց այդքան դիմումներից հետո ինչու նա չի ցանկանում ընդունել ինձ, չեմ հասկանում»,– վրդովված ասաց կինը:

Նրան ուղղորդում էին իրավաբանական բաժին դիմել, բայց կինն անդրդվելի էր: Իր հարցերի միակ լուծումը նա ԱԺ նախագահի հետ հանդիպելու մեջ էր տեսնում և վրդովված հարցնում էր՝ միթե Հայաստանում ոչ մեկին չի հետաքրքրում, որ դատարանները օրենքի խախտումներով որոշումներ են կայացնում և սուտ վճիռներով հալածում են մարդկանց:

«Փաստը» պատրաստ է ներկայացնել բոլոր կողմերի, այդ թվում նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի տեսակետը նշված գործի մասին, բայց որ ԱԺ ընդունարանում ամեն վայրկյան կարելի է գերլարված նյարդերով մարդկանց տեսնել, ովքեր իրենց հարցի լուծումը կապում են այս կամ այն պատգամավորի, կամ ավելի բարձրաստիճան պաշտոնյայի հետ՝ փաստ է:

Եվ սա խոսում է այն մասին, որ դատարանների կամ պետական չինովնիկների հանդեպ ունեցած անվստահության ցուցանիշն այնքան բարձր է, որ մարդիկ, անտեսելով, որ ԱԺ–ն ընդամենը օրենսդիր մարմին է և ոչ ավելին, այնուամենայնիվ, իրենց անձնական խնդիրներով դիմում են նրանց, որպես խեղդվելուց առաջ փրկության փրկողակի, բայց ստացվում է, որ ապարդյուն, քանի որ այստեղ նրանց ասելիք չունեն:

Արմինե Գրիգորյան

 

 

Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց