Ինչպե՞ս է տոնել Անուշիկ Ալավերդյանը դստեր 2-ամյակը
ЛАЙФԱնուշիկ Ալավերդյանի ու դաշնակահար Կարեն Մամիկոնյանի դուստրը օրեր առաջ երկու տարեկան դարձավ: Փոքրիկ Մայայի ծննդյան տարեդարձը ծնողներն իսկական հեքիաթի են վերածել՝ խնջույք կազմակերպելով երևանյան ժամանցային վայրերից մեկում: BlogNews.am-ը ներկա է եղել երեկույթին և ձեզ է ներկայացնում տարեդարձի լուսանկարներն ու հյուրերին:
«Տարեդարձի խնջույքը մի քանի օր ուշացումով ենք կազմակերպել, քանի որ ամուսինս ու Մայայի տատիկը քաղաքում չէին: Դստերս շնորհավորելու էին եկել մեր ընտանիքի բարեկամներն ու իմ մտերիմ ընկերներն իրենց երեխաների հետ, որոնք արդեն նաև Մայայի ընկերներն են: Նրանց հետ հաճախ է Մայան զբոսնելու գնում: Կարող եմ ասել, որ սա հենց փոքրերի խնջույք էր: Եթե փոքր տարիքում երեխաների համար խնջույք են կազմակերպում, կարծես թե ավելի շատ մեծերի հավաքույթի է վերածվում: Մայայի դեպքում փորձեցինք անել այնպես, որ ստացվի գունեղ ու երաժշտական հեքիաթ: Ընտրել էինք մի վայր, որը լի էր մանկական ատրակցիոններով: Երեխաներին պարզապես չէինք կարողանում դուրս բերել խաղահրապարակից»:
Անուշիկը խնջույքին մանրակրկիտ է նախապատրաստել՝ նախօրոք ընտրելով կերպարային հագուստ ու տոնական տորթ. նա ջանք չի խնայել փոքրիկի օրն անմոռանալի տոն դարձնելու համար. «Դուստրս իր սիրելի մուտֆիլմի՝ «Պչյոլկա» Մայայի կերպարում էր: Գեղեցիկ այգի հիշեցնող անկյուն էինք ստեղծել: Աշխատել էր պրոֆեսիոնալ թիմ: Մայան հենց ներս մտավ ու տեսավ իր սիրելի կերպարով տորթը, չեք պատկերացնի՝ ինչպես ուրախացավ»:
Չնայած փոքր տարիքին՝ Մայան արդեն ունի ընդգծված բնավորություն. «Մայան ավելի շատ ամուսնուս է նման: Աշխույժ ու պայծառ երեխա է ու նաև չափազանց երաժշտական: Ունի բացարձակ լսողություն, ինչն, իհարկե, սպասելի էր: Կարող եմ ասել, որ Մայան մեր երկուսի գեղեցիկ միքսն է»:
BlogNews.am-ը ևս շնորհավորում է փոքրիկ Մայային՝ մաղթելով գունեղ ու անհոգ մանկություն:
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի