Ռուբեն Հայրապետյանի փրկության օղակը
АНАЛИТИКАԼեհաստանի դեմ ցավալի պարտությունից ու ձախողված մրցաշրջանից հետո ակնկալվում էր, որ կլինի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Մամուլում արդեն գրվել էր այն մասին, որ Հայրապետյանը խոստացել է աշխարհի առաջնության որակավորման մրցաշրջանը ձախողելու դեպքում հրաժարական տալ: Սակայն հրաժարական այդպես էլ տեղի չունեցավ: Ավելին ՝ հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, որ այլոց շարքում որպես մեղավոր նշել էր նաև ֆեդերացիայի նախագահին, այնուհետ նոր տեսանյութով հանդես եկավ, որտեղ նշեց, որ ֆեդերացիայի նախագահից ավելի շատ մեղավոր են իրենք ՝ ֆուտբոլիստները:
Հրաժարականի ու դրա հիմնական պատճառաբանության ՝ ձախողված մրցելույթների շուրջ քննարկումները լղոզելու համար Ֆեդերացիան հայտարարեց, թե առաջիկայում Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Բելառուսի հավաքականի հետ: Հետո նաև Ֆեդերեացիայից տեղեկացրին, որ բացի այս հանդիպումից մեկ այլ ընկերական խաղ ևս սպասվում է:
Ընկերական հանդիպումներն անց են կացվում հավաքականի թիմային մարզավիճակի բերելու համար: Դրանք յուրատեսակ մարզման բնույթ ունեն ու անց են կացվում կարևոր պաշտոնական հանդիպումներից առաջ: Իսկ պաշտոնական հանդիպումներ Հայաստանի հավաքականին սպասվում են մյուս տարի: Հետևաբար Բելառուսի հետ հանդիպումը որևէ օգտակար գործողության գործակից չունի հավաքականի համար: Հավաքականի համար չունի, բայց Հայրապետյանի համար ունի՝ փրփուրներից կախվելով օրակարգից հանել հրաժարականի թեման և շարունակել զբաղեցնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:
Արտակ Ասլանյան