Փոշիացող Երևան
АНАЛИТИКАԱյսօր Երևանի 2799 ամյակն է: Քաղաքի տոնը այս տարի, ի տարբերություն անցյալ տարվա կնշվի մեծ շուքով: Չենք ուզում խոսել այն մասին, թե ինչ գումարներ են ծախսվելու Երևանի տոնի կապակցությամբ: Առավել կարևոր է հասկանալ, արդյոք Հայաստանի մայրաքաղաքն այսօր արդիականացվել է այնքան, որպեսզի կարողանա իրացնել մայրաքաղաքի և երկրի կենտրոնի գործառույթները:
Այժմ Երևանը Հայաստանի մեծ մասն է՝ բնակչությամբ, տնտեսությամբ, քաղաքական և հասարակական կյանքով: Մարզերից անընդհատ Երևան հոսք է նկատվում, տրանսպորտի և մեքենաների քանակն անընդհատ աճում է: Ստացվում է այնպես, որ Երևանն այժմ ավելի շատ կլանում է, քան կարող է սպառել:
Այս բոլոր խնդիրները Երևանը դարձնում են գերհագեցած: Եվ ստեղծում են դիսբալանս Երևանի և Հայաստանի միջև: Դատարկվող Հայաստան և անընդհատ հագեցող Երևան. այսպիսին է պատկերն այսօր: Երևանի տոն նշելիս պիտի հասկանալ, որ այս իրավիճակում, խաղի այս կանոններով Երևանի զարգացումը ուղիղ համեմատական է Հայաստանի հետընթացին: Արդյո՞ք մեզ պետք է նման մայրաքաղաք, որ հրեշի պես խժռում է ողջ Հայաստանի ռեսուրսը:
Սարգիս Մեսրոպյան