Ի՞նչ է պատմում Սարգսյանի և Ալիևի լուսանկարը
АНАЛИТИКАՍերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն իր թվիթերյան էջում հրապարակել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի լուսանկարը:
Բանակցությունների ավարտից հետո այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը pic.twitter.com/PEzYmZLXU7
— Vladimir Hakobyan (@spokesman_am) 16 октября 2017 г.
Բանակցությունների ավարտից հետո այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը pic.twitter.com/PEzYmZLXU7
— Vladimir Hakobyan (@spokesman_am) 16 октября 2017 г. ">
Նկարը շատ խորհրդանշական է մի քանի առումով: Նախ՝ Սերժ Սարգսյանն առանձնապես աչքի չի ընկնում անհատական լուսանկարներով: Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ նա, օրինակ, ի տարբերություն Կարեն Կարապետյանի, Գարո Փայլանի հետ առանձնազրույց չունեցավ: Նա նախընտրեզ հայազգի պատգամավորի հետ հանդիպել պաշտոնական շրջանակներում: Բացի այդ Սարգսյանը հազվադեպ է ժպտում: Իսկ հրապարակված նկարում նա ժպտում է և բավական անբռնազբոս:
Իհարկե, հայկական կողմը հրապարակել է այնպիսի լուսանկար, որը ավելի շահավետ է ցույց տալիս Սարգսյանին: Սարգսյանը ժպտում է, անվրդով ծխում, իսկ Ալիևը լարված է ու շփոթված:
Սակայն, անկախ հայկական կողմի կողմնակալությունից, նկարն արտահայտում է քաղաքական իրավիճակը. Սարգսյանը պատրաստ է բանակցային սեղանին դրված պայմանների կատարմանը: Նրա պատրաստակամությունը երիցս ապացուցվել է Հայաստանի կողմից Մադրիդյան սկզբունքների վերահաստատմամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի պահպանմամբ: Ինչը չես ասի Ալիևի մասին. վերջինս անընդհատ փորձել է խախտել ստատուս-քվոն: Նրան հաջողվել է անախորժություններ հարուցել, բայց մեծ հաշվով նրան չի հաջողվել էականորեն փոխել իրերի դրվածքը: Նրա այդ մտայնությունն էլ արտահայտված է լուսանկարում:
Սարգիս Մեսրոպյան