Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լարիսա Ալավերդյան. «Եթե այս օրենքը դրսի պահանջ է, ապա մեզ համար ամոթ է»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am տեղեկացնում է.ԱԺ–ում «Ընտանեկան բռնության» օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Վարդան Բոստանջյանն օրենքի հիմնական զեկուցող ՀՀ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին մեղադրեց նախագծում ինչ–որ բստրած բաներ գրելու մեջ և հիշեցրեց, որ ընտանիքը հայերի համար միշտ եղել է առաջնահերթ: Եվ առհասարակ, ինչու են նման նախագիծ քննարկում, երբ կարելի էր վեր հանված խնդիրներն ընտանեկան օրենսգրքով լուծել: Հաջորդ հարցը, որն ընդունելի չէր պատգամավորի համար, դա միջազգային կառույցների կողմից Հայաստանին այս կամ այն օրենքը պարտադրելն էր:

Եվ չնայած Վ. Քոչարյանն ասաց, որ մեր երկրին ինչ–որ բան պարտադրելը հեշտ գործ չէ, բայց ինքն իրեն հակասելով նշեց, որ մեր երկիրը ՄԱԿ–ի շրջանակներում ստանձնել է համապատասխան պարտավորություններ և հանձնարարականներ, որոնք կամովի պետք է կատարի: Նախարարը չհերքեց նաև, որ «Ընտանեկան բռնության» օրենքը Եվրամիության կողմից տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրով է իրականացվում: Պատգամավոր Բոստանջյանը հակադարձեց, որ երկիրը բազում այլ խնդիրներ ունի, այդ թվում՝ սոցիալական և այլն, և դրանք թողած ինչու են բոլորը ընտանիքներով հուզված:

«Իսկ ինչու նրանք չեն ուզում, որ այդ ֆինանսները մեզ համար ավելի խոցելի՝ աղքատության կրճատման, աշխատատեղերի բացման համար ծախսենք և կպել են մեր ամենաամուր տեղին՝ ընտանիքին, որի արդյունավետությունը կարող ենք մենք այլ ինստիտուտների միջոցով բարձրացնել»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Հայաստանում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով օրենքի նախագծին՝ ասաց, որ թեև ինքը դեռ պատրաստ չէ նախագծի դրույթները մեկ առ մեկ քննարկել, բայց որ հայկական ընտանիքներում բռնությունների դեպքերն ավելացել են՝ միանշանակ է: Հարցին, թե արդյո՞ք դրա պատճառը հայկական հեռուստասերիալները չեն, որոնք օրն ի բուն բռնություն, արյուն և դժբախտություն են քարոզում, նա ասաց, որ ինքը մասնագետ չէ և չի կարող հարցին լիարժեք պատասխանել, բայց որ եթերով հեռարձակվող բռնություններ քարոզող ֆիլմերի մասին հարկավոր է խորը մտածել, միանշանակ է:

«Դրանք ես նույնիսկ ֆիլմեր չեմ կարող անվանել, դրանք ընդամենը պատկերներ են, որոնք խոսում են մեր ֆիլմարտադրության հետընթացի մասին: Բայց հարց է ծագում, թե արդյո՞ք հայկական ավանդական ընտանիքում բռնությունն առհասարակ նորմ է: Եթե այս օրենքը դրսի պահանջ է, ապա դա մեզ համար ամոթ է: Մենք ինքներս այդ պահանջը պետք է վաղուց ունենայինք և դրանով զբաղվեինք, ոչ թե դա մեզ դրսից պարտադրեին: Ես գտնում եմ նաև, որ մեր հասարակության մեջ մեր ավանդական նորմերին ոչ հարիր երևույթներ են տեղի ունենում, որոնք կանխելու անհրաժեշտությունը վաղուց կա, բայց պետք չէ ընդունել օրենքներ, որոնք դրսից են պարտադրվում»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Արմինե Գրիգորյան


Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել