Աջ ղեկով մեքենաների բլեֆը
АНАЛИТИКАԿառավարության նոր նախաձեռնությունը, որ վերաբերում է աջ ղեկով մեքենաները գործածությունից հանելուն, հավակնում է դառնալ սոցիալական դժգոհության հերթական առիթ: Այն վիճակագրությունը, որն իբր թե պիտի վերցնեին ոստիկանությունից ու ապացուցեին, որ աջ ղեկով մեքենաներն են մեղավոր վթարներից շատերի համար, այդպես էլ չի ճարվում: Իսկ չի ճարվում, որովհետև նման վիճակագրություն չկա:
Բայց չնայած այդ վիճակագրութունը չկա, կառավարությունում այդ նախաձեռնութունից չեն ցանկանում հրաժարվել ու աջ ղեկով մեքենաների թեման ակտիվ են պահում: Հավանաբար խոսքն ինչ-որ միանգամից մեծ գումար աշխատելու բլեֆի մասին է, որ հնարավոր կդառնա, եթե պարտադրվի բոլորին աջ ղեկը դարձնել ձախ: Այս դեպքում արդեն, վիճակագրությունը կարող է բացասական դառնալ, քանի որ աջ ղեկը ձախ դարձնելուց բավականին խնդիրներ են առաջանում մեքենայի տեխնիկական մասով:
Սրանից բացի, աջ ղեկով մեքենաներն, ի տարբերություն ձախերի, բավական թարմ են ու էժան: Սա հնարավորություն է տալիս տրանսպորտային ու ճանապարհային վատթար համակարգ ունեցող Հայաստանում հասարակության մի ստվար հատվածի երթևեկել հնարավորինս հարմարավետ ու առանց մեծ ծախսերի: Բայց սա ևս չի քննարվում: Տպավորություն է, թե կառավարությունը ցանկանում է ամեն կերպ հասարակական բունտ հասունացնել ՝գիտակցելով, որ դժգոհությունն ամեն դեպքում ուղղվելու է նախագահականի կողմ:
Սմբատ Սիմոնյան