Կրակոց Ժնևից հետո
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՍերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ջերմ զրույցը, որ պիտի փոխարիներ Վիեննայում ու Պետերբուրգում ձեռք բերված անվտանգության թեկուզև փխրուն երաշխիքներին, հօդս ցնդեց շատ կարճ ժամանակում: Երեկ մենք սահմանին կրկին զոհ ունեինք:
Ոչ ոք իհարկե չէր հավատացել նրան, որ առանձին վերցրած երկու մարդու, թեկուզը անկեղծ խոսակցությունը կարող է դառնալ անվտանգության երաշխիք: Միտումնավոր կամ պատահաբար այդ խոսակցության շուրջ հյուսվող քարոզչական միֆը արագ պայթեց` ցույց տալով, որ երկու նախագահները կարող են ընկերական խոսել, բայց դա չի կարող կոնֆլիկտի համար դառնալ քաղաքական երաշխիք:
Դժվար է ասել` Ադրբեջանը այդ կրակոցն արել է որպեսզի ֆիքսի, որ Հայաստանը հրաժարվել է միջազգային հետաքննության մեխանիզմների պահանջներից, թե ոչ: Ադրբեջանը կրակում է ցանկացած պարագայում` լինեն այդ երաշխիքները, թե ոչ: Սակայն վերջին կրակոցն այս իմաստով սիմվոլիկ է: Սիմվոլիկ ոչ միայն Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների անկայունության, ընդհանրապես ցանկացած հայ-ադրբեջանական խոսակցության անկայունության մասով:
Մեծ հաշվով հայ-ադրբեջանական բանակցությունները մտել են փակուղի և բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատին կենսունակություն տալուց այլ գործառույթ չունեն: Հիմա, հետո, մոտ կամ հեռու ապագայում կոնֆլիկտը մտնելու է կամ երկար ձգվող պերմամենտ փուլ ` երբեմն ակտիվացումներով, կամ էլ դուրս է սպրդվելու ապրիլյան պատերազմի կամ ավելի մեծ ծավալով էսկալացիայի տեսքով:
Արտակ Ասլանյան