Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՓԵՏՐՎԱՐԻ). Նիկոլ Փաշինյանը հայտարարել... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը վտանգի է ենթարկվում «դառնալ դաշտ, որտեղ տեղի են ու... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երեխայի հանրային ծառայությունների համարանիշը կամրագրվի ծննդյ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սննդամթերքի անվտանգության ոլորտի բարեփոխումների համար միայն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվել է 5000 քմ խոտածածկույթ Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37–ամյա վարորդը մահացել է Բենզինի շուկայի նոր անունները. ովքեր են մուտք գործել «յուղոտ» շուկա Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին Վարպետության դասեր լավագույն դաշնակահարների համար Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում «Ամոթ ձեզ, ծաղրածուներ» նորածիններին կորցրած մայրերը՝ Ռազմիկ Աբրահամյանին (տեսանյութ) Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին Ոստիկանությունը բացահայտել է պետությանը պատճառված 34 մլն դրամից ավելի վնաս հասցնելու դեպք (տեսանյութ) Լուսաձոր համայնքի ղեկավարը կազմակերպել է ձևական աճուրդներ և հողատարածքներ վաճառել տարբեր անձանց (տեսանյութ) Մոնիկա Բելլուչին նոր ֆոտոշարքում ցուցադրել է իր էլ ավելի սլացիկ դարձած կազմվածքը Ընթանում է Երվանդ Մանարյանի հոգեհանգիստը. մասնակցում է Նիկոլ Փաշինյանը (ուղիղ)

1992–ից մինչև մեր օրերը՝ «Իմ Շուշի» պատկերագրքում

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում երեկ ներկայացվեց «Իմ Շուշի» խորագրով լուսանկարների պատկերագիրքը, որը հրատարակվել է «ԱՐՏ PR» ընկերության կողմից՝ Շուշիի ազատագրման 25–ամյակի առթիվ:

Պատկերագրքում լուսանկարչական արվեստի միջոցով պատմում են Շուշիի պատմությունը` 1992–ից մինչև մեր օրերը:

«Պատկերագրքում ընդգրված են Ռուբեն Մանգասարյանի, Մաքս Սիվասլյանի, Հակոբ Պողոսյանի վավերագրական և գեղարվեստական լուսանկարները: Նրանք պատերազմի թեժ պահերին են եղել Շուշիում: Լուսանկարներն արվել են 1992 թ. մայիսի 8–ին և 9–ին:

Ընդգրկված են նաև Հակոբ Բերբերյանի, Մուշեղ Գասպարյանի և Վահագն Գրիգորյանի լուսանկարները, որոնցում արդեն մերօրյա Շուշին է»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց «ԱՐՏ PR» ընկերության հիմնադիր տնօրեն, նախագծի հեղինակ Գայանե Դավթյանը:

Նրա խոսքով, նպատակներից մեկն այն էր, որ եթե անգամ մարդիկ Շուշիում չեն եղել, պատկերագրքի միջոցով տեսնեն այն. «Մեր նպատակն էր նաև մեկ տեղում հավաքել այն կադրերը, որոնք դեռևս չեն հրապարակվել: Այստեղ ընդգրկված կադրերը չեք տեսնի ո՛չ համացանցում, ո՛չ էլ գրքերում: Պատկերագրքում սինթեզվում է վավերագրական և գեղավերստական լուսանկարչությունը: Արդյունքում ստացել ենք՝ «Շուշին այսօր»:
Աննա Բադալյան

 

website by Sargssyan