Վարչապետին կաշկանդող ռուսական կապանքները
АНАЛИТИКАՎարչապետը՝ խոսելով թանկացումների մասին, նշել էր, թե պետք է համբերել: Այսինքն փաստել է, որ մեծ հաշվով բան փոխել թանկացումների հաշվով չի կարող և մեջբերել էր կարագի գների թանկացման համաշխարհային փաստը: Կարագի մասով Կարապետյանը ճիշտ է: Բայց արդյոք միայն կարագն է, որի թանկացմանն անհրաժեշտ է համբերել:
Վերջին ամիսներին էականորեն թանկացել է նաև բենզինը: Ընդ որում բենզինի ներկրման երկրում ՝ Ռուսաստանում, այն ևս թանկացել է, բայց ի տարբերություն Հայաստանի մի քանի անգամ քիչ: Հայաստանում, սակայն, ներկրող կազմակերպությունը որոշել է սեփական գնային քաղաքականություն թելադրել:
Այս իրավիճակը հիշեցնում է մեկ այլ նմանատիպ իրավիճակ՝ կապված արդեն Գազպրոմի հետ: Երբ, գազը էժանով հասնում է սահման, բայց հետո թանկով ներկրող կազմակերպությունն, այս դեպքում Գազպրոմ Հայաստանը որոշում է այն թանկացնել:
Կարեն Կարապետյանին մեղադրելն էլ է դժվար: Նա Հայաստանում նշանակվել է ռուսական քաղաքական ճնշման արդյունքում: Հիմա նույն այդ քաղաքական ճնշման հեղինակները, Կարապետյանին որպես հանրային վահան օգտագործելով այստեղ գերշահույթներ են ստանում: Կարապետյանի կողմից այս ամենին ընդդիմանալը կնշանակի քաղաքական ինքնասպանություն: Չընդդիմանալը կնշանակի անարդյունավետ աշխատանք:
Թերևս հենց այս նուն ռուսական կապանքներն են, որ Կարապետյանի վարչապետացման առաջին օրերից արգելակել են իրանական գազի տարանցման արդեն իսկ մեկ անգամ գործի դրված մեխանիզմները: Մեխանիզմներ, որ Հայաստանին պատկառելի ֆինանսական հոսքեր էին բերել:
Արտակ Ասլանյան