Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծում կետեր կան, որոնք մեր հասարակության մենթալիտետին հարիր չեն. կարծիքներ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը հասարակության տարբեր շերտերում դեռ շարունակում է քննարկվել: Հարցի շուրջ տարակարծություններ կան: Մի մասի կարծիքով՝ օրենքը կարող է զսպող հանգամանք լինել բռնությունների հանդեպ, մյուս մասն էլ վստահ է՝ հայերն ավանդական մշակույթի կրողներ են, եթե օրենքն ընդունվի, շատ հայկական ընտանիքներ կքանդվեն:

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտանեկան բռնության կանխարգելման դեմ օրենքի անհրաժեշտություն չի տեսնում: Նրան զարմացնում է, որ առանձնացնում են բռնության տեսակը և հատուկ նախագիծ են մշակում հենց ընտանեկան բռնություն անունով: Ըստ ազգագրագետի՝ օրենսգրքում դրա վերաբերյալ կետեր կան, անհրաժեշտության դեպքում այն կիրառվում է:

«Տպավորություն եմ ստանում, որ միտումնավոր են ընտանեկան բռնությունն առանձնացնում: Ոչ թե մեր հասարակությունը դրա կարիքն ունի, այլ կարծես, այդ օրենքը պարտադրված լինի: Պատճենելով եվրոպական նախագծերը՝ մենք շատ լուրջ սխալ թույլ կտանք: Ես չեմ իդեալականացնում հայկական ընտանիքները, ուղղակի պարզ ճանապարհ կա այդ բռնությանը վերջ դնելու՝ մարդիկ ամուսնալուծվում են: Ընտանիքի անդամների մեջ լրացուցիչ կոնֆլիկտներ ստեղծելով ճանապարհ չեն հարթում խնդիրների լուծման ուղղությամբ»,– նկատեց մեր զրուցակիցը:

Ազգագրագետի կարծիքով՝ օրենքի ներդրմամբ ամուսին–կին, ծնող–երեխա խաթարված հարաբերությունները դեպի լավը չեն գնա: Նա մտավախում է՝ հանկարծ «աչքը շինելու փոխարեն, ունքն էլ չքանդվի»:

«Ավելի շատ բաժանված ընտանիքներ կլինեն: Մենք ընտանեկան ավանդույթները պահելու խնդիր ունենք: Օրենքը ընտանիքի հզորացման ուղի չէ: Այնտեղ չկան ընտանիքն ամրացնելու կետեր և կան բաներ, որոնք մեր հասարակության մենթալիտետին հարիր չեն: Եթե օրենք ենք ընդունում, պետք է հաշվի առնենք հասարակության պատրաստվածությունը»,– մատնանշեց նա:

Սվետլանա Պողոսյանը մեկ այլ մտահոգություն ունի:

«Ոստիկաններին էլ այդքան մեծ լիազորություններ չպետք է տալ: Ոստիկանները հաճախ բռնությունն են որպես հարցի լուծման եղանակ համարում: Մենք լրացուցիչ հնարավորություն ենք նրանց տալիս մտնել այդ ամրոցը՝ ընտանիք»,– նշեց նա:

Երգիչ–երգահան Արտավազդ Բայաթյանի կարծիքով՝ կնոջն ու երեխային բռնությունից պաշտպանելու համար օրենք ունենալը լավ գաղափար է, սակայն, հարց է՝ այն ինչպես է գործելու:

«Անընդհատ օրենք են բերում դեմ տալիս, որի մասին ոչ ոք չգիտի: Հասարակությունը տեղյակ չէ բռնությունից պաշտպանվելու վերաբերյալ կետերից: Մեզ անընդհատ վախեցնում են, որ եվրոպայում այսպես է, այնպես է: Հասարակությունը պետք է պատրաստվի դրան»,– տեսակետ հայտնեց Բայաթյանը:

Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր բռնությունից բացի հայկական ընտանիքի ամրությունը խարխլող մեկ ուրիշ փաստ է մեջբերում: Նրա խոսքով՝ արտագնա աշխատանքն այսօր ընտանիքներ է քայքայում:

«Երեխաները զրկված են լինում հորը տեսնելուց, նրա կողմից դաստիարակություն ստանալուց: Կինը երկար ժամանակ ապրում է առանց ամուսնու, սա շատ վատ է: Այստեղ շատ ավելի մեծ վտանգներ կան, քան օրենքում»,– շեշտեց Բաբայանը:

Մանյա Պողոսյան

Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները